ՀՀ ԿԲ ընդհանուր ակտիվները 2011թ.-ի ընթացքում ավելացել են 19,6 տոկոսով՝ հասնելով 1 105,9 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի ընդհանուր ակտիվները 2011թ.-ի ընթացքում, 2010թ.-ի համեմատ, ավելացել են 181,3 մլրդ դրամով կամ 19,6 տոկոսով՝ 2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմելով շուրջ 1 105,9 մլրդ դրամ: ԿԲ մամուլի ծառայության կողմից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված ԿԲ հաշվեկշռի տվյալների հետ համաձայն՝ արտարժույթի ակտիվներին բաժին է հասել ընդհանուր ակտիվների 72,4 տոկոսը՝ 2010թ.-ի 79 տոկոսի դեմ:

Ինչպես հայտնի է դառնում հաշվեկշռից, 2011թ.-ի ընթացքում դրամական համարժեքով ԿԲ արտարժութային ակտիվներն ավելացել են 70,7 մլրդ դրամով կամ 9,7 տոկոսով և 2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել ավելի քան 801,2 մլրդ դրամ:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում  բանկերի և ֆինանսական հաստատությունների նկատմամբ արտարժույթով պահանջները կազմել են ավելի քան 236,4 մլրդ դրամ՝ հաշվետու ժամանակահատվածում ավելանալով 49,5 տոկոսով կամ 78,3 մլրդ դրամով: ԱՄՀ-ում տեղադրված արժութային ակտիվները դեկտեմբերի վերջին կազմել են 76,5 մլրդ դրամ՝ 2010թ.-ի վերջի 63,7 մլրդ դրամի դիմաց:

Տրամադրած տվյալների համաձայն՝ վաճառքի համար նախատեսված ԿԲ արտարժութային ակտիվների ծավալը կազմել է ավելի քան 1,6 մլն դրամ (2010թ.-ի համեմատ գրեթե 1,8 անգամ աճ):

Հաշվետու ժամանակահատվածում ֆինանսական գործիքներում ԿԲ ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 344,7 մլրդ դրամ՝ 2010թ.-ի վերջի 404,6 մլրդ դրամի դիմաց:

Արտարժույթով կանխիկ դրամական միջոցների ծավալը 2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 5 մլրդ դրամ (2010թ.-ի վերջին 7,6 մլրդ դրամ): Արտարժույթով ԿԲ այլ ակտիվները դեկտեմբերի վերջին կազմել են ավելի քան 1,2 մլրդ դրամ՝ ավելանալաով 40,4 տոկոսով:

Դրամով ակտիվները 2011թ.-ի վերջին կազմել են շուրջ 304,7 մլրդ դրամ՝ 2010թ.-ի վերջի 194,1 մլրդ դրամի դիմաց: Փաստացիորեն հաշվետու ժամանակահատվածում դրանք 110,6 մլրդ դրամով կամ գրեթե 1,6 անգամ ավելացել են: Հաշվեկշռի տվյալների համաձայն, վարկային ներդրումների և հետադարձ ՌԵՊՈ-ով պայմանագրերի ծավալն անցյալ տարվա վերջին կազմել է 149,2 մլրդ դրամ՝ մեկ տարվա ընթացքում ավելանալով 78,6 մլրդ դրամով, կամ գրեթե 2,1 անգամ:

Վաճառքի համար հասանելի դրամական ակտիվներով ԿԲ ներդրումները 2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են շուրջ 106,9 մլրդ դրամ՝ 2010թ.-ի վերջի 88,7 մլրդ դրամի դիմաց (20,5 տոկոսանոց աճ):

ԿԲ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ծավալը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 39 մլրդ դրամ: Դրամով ԿԲ-ի այլ ակտիվները 2011թ.-ի ընթացքում 3,8 մլրդ դրամից հասել են շուրջ 6,3 մլրդ դրամի  ($1 – 391,14 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img