ՀՀ ԿԲ-ն ապրիլի 10-ին 2,5 մլրդ դրամ գումարի չափով միջնաժամկետ պարտատոմս է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը երեքշաբթի  պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60294166 թողարկման պարտատոմսեր է տեղաբաշխել՝ 2,5 մլրդ դրամ ծավալով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է   3 285 մլն դրամ, դրանցից 310 մլն դրամը՝ դիլերների կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկություններով:

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: Տեղաբաշխված պարտատոմսերի  միջին կշռված եկամտաբերությունը կազմել է  14.5904 %՝ 14.6800 % տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերության դեպքում: ($1 – 391,27 դրամ):   –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img