Կառավարությունը Հայաստանը դիտարկում է որպես բիզնեսի համար գրավիչ oֆորշային գոտի. վարչապետ

10.04.2012 19:07
Կառավարությունը Հայաստանը դիտարկում է որպես բիզնեսի համար գրավիչ oֆորշային գոտի. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Կառավարությունը Հայաստանը որպես օֆորշային գոտի է դիտարկում, ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության պաշտոնական կայքում տեղադրված՝ ՌԲԿ հրատարակությանը տված հարցազրույցում:

«Մենք ամբողջ Հայաստանը դիտարկում ենք որպես օֆշորային գոտի. մենք փոքր տարածք ունենք, և այն ամբողջությամբ պետք է գրավիչ լինի բիզնեսի համար»,- ասել է նա:

Վարչապետի խոսքերով՝ հաշվի առնելով այն, որ աշխարհաքաղաքական ռիսկերը տարածաշրջանում բավականին բարձր են գնահատվում, Հայաստանը պետք է փոխհատուցի դրանք` բարենպաստ պայմաններ ստեղծելով բիզնեսի համար:

«Մեր տնտեսական ծրագրում ամրագրված է, որ բիզնես-միջավայրի բարելավումը մեզ համար առաջնահերթություն է: Այդ պատճառով ձեռներեցության ազատության ցուցիչով մենք աշխարհում բավականին լավ տեղ ենք զբաղեցնում: Ընդհանուր առմամբ, տնտեսական ազատությունը Հայաստանում շատ բարձր է գնահատվում, և մենք այդ առավելությունը պետք ցույց տանք ներդրողներին»,- ընդգծել է վարչապետը:

Հայաստանը 6 աստիճանով բարելավել է իր դիրքերը աշխարհի երկրների մեջ՝ բիզնես վարելու գրավչության Doing Business ընթացիկ վարկանիշում` գրավելով 55-րդ տեղը:

Սարգսյանը նշել է նաև, որ երկրում մեխանիզմներ են ստեղծվում, որոնք գրավիչ են ներդրողների համար, մասնավորապես` պետության ու մասնավոր հատվածի  գործընկերությունը:

«Մենք ստեղծել ենք գործող մեխանիզմներ` մասնավոր ներդրողների համար առավելությունների համակարգ` կապված հարկային արտոնությունների հետ: Նման 14 նախագիծ արդեն կառավարության հավանությանն է արժանացել: Սրանք լուրջ ներդրումային նախագծեր են նոր ձեռնարկություններ հիմնելու, հներն արդիականացնելու համար, և այսպես շարունակ»,- մեկնաբանել է նա;

Կառավարության ղեկավարը նաև հիշեցրել է, որ հայ խորհրդարանականները նախորդ տարի հաստատել են ազատ առևտրի գոտու մասին օրենքը:

ՀՀ նախագահը 2011թ. հունիսի 21-ին ստորագրել է խորհրդարանի կողմից մայիսի 25-ին վերջնական ընթերցմամբ ընդունված «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքը` դրանից բխող օրենքներով: Օրենքը նոր իրավական ռեժիմ է սահմանում տնտեսական գործունեություն իրականացնելու համար և ուղղված է բարենպաստ տնտեսական միջավայրի ստեղծմանը, արտահանման հիմնախնդրի լուծմանը և արտահանմանը միտված ձեռնարկությունների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև