Թանկարժեք մետաղների գները նվազել են

11.04.2012 12:13
Թանկարժեք մետաղների գները նվազել են

Երևան, 11 ապրիլի,/ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է ապրիլի 9-15 ընկած ժամանակահատվածում թանկարժեք մետաղների գները:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ֆինանսների նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշված ժամանակահատվածում սահմանվել են են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով.
ոսկի` գնման գին` 19086.38 (-227.17), բացթողնման գին` 20746.07 (-246.92), արծաթ` գնման գին`  372.08 (-2.05), բացթողնման գին` 404.44 (-2.22),   պլատին` գնման գին` 18848.88 (-137.63), բացթողնման գին` 20487.91 (-149.6), պալադիում` գնման  գին` 7517.24 (-73.05), բացթողնման գին` 8170.91 (-79.41): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև