Երևանի ամենաթանկ և ամենաէժան կաթնամթերքի գների վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 11  ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ»  գործակալությունը սկսել է սպառողական ապրանքների գների վարկանիշների մշակում, որոնք կթարմացվեն ամեն ամիս:
Հայաստանի ապրանքային շուկաներում գների ձևավորման հետ կապված հարցերը ավելի արդիական են դառնում, և այս կարգի վերլուծությունը հայ սպառողների համար կարող է լավ կողմնորոշիչ դառնալ ապրանք ընտրելիս կամ սպառողական ծախսերը ծրագրելիս:
Այս վարկանիշն իրականացվում է սպառողների իրավունքների շահերից ելնելով և հասանելի ձևաչափով համակարգված և դասակարգված տեղեկատվություն տրամադրելու նպատակ ունի ապրանքի այն հատվածներում, որոնք սպառողների համար որոշիչ են  և իրացման տեսնակյունից մեծ պահանջարկ ունեն:
Վարկանիշներում կներկայացվեն Երևանի պարենային և ոչ պարենային շուկաների առանձին հատվածների և Հայաստանի մարզերի ամենաթանկ և ամենաէժան ապրանքատեսակները: Հետագայում նախատեսվում է մրցակցող ապրանքատեսակների սանդղակի ընդլայնում:Վարկանիշը կազմելու համար աղբյուր են հանդիսանում Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության վիճակագրական տվյալները:
«ԱՌԿԱ» գործակալության կողմից մշակված պարենային ապրանքների առաջին վարկանիշը ներկայացնում է Երևանի սպառողական շուկայի մարտ ամսվա ամենաթանկ և ամենաէժան կաթնամթերքները:
Վարկանիշից կարելի է հասկանալ, որ ամենաթանկ կաթնամթերքը կարագն էր, որի մեկ կիլոգրամի արժեքը մարտ ամսին 3820.9 դրամ է եղել:
Երկրորդ տեղում է կաթի փոշին, որը սպառողին էր առաջարկվում 1 կգ-ը 2966.5 դրամ արժողությամբ:
Երրորդ տեղը զբաղեցնում է «Չեդեր» պանիրը. Հայտնի անգլիական պանրի գինը Երևանի սպառողական շուկայում 2874.8 դրամ էր:
Էժան ապրանքատեսակների ցուցակից նշենք վերջին երեքը: Այսպես, մածունի գինը կազմել է 473.7 դրամի չափով` մեկ լիտրի դիմաց: Այս գնային կատեգորիայում այն ամենաթանկն է:
Հաջորդը թարմ կաթն է, որի 1 լիտրի գինը սպառողական շուկայում 353.2 դրամ էր:
Ամենաէժան կաթնամթերքը, դատելով գներից, յոգուրտն է: Յոգուրտի մեկ տուփի (150գ) արժեքը Երևանում կազմել է 148.6 դրամ
Ընդհանուր առմամբ նախորդ ամիսն աչքի է ընկել բոլոր կաթնամթերքների գների անկումով, որոնք ներկայացված են վարկանիշում: Առավել զգալի փոխվել է «Չեդեր» պանրի գինը` 2.16 %-ի անկում: Կարելի է նշել նաև կարագի գնի անկումը` 1.28 %:
Ընթացիկ տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը Հայաստանի ԱՎԾ տվյալներով, կաթնամթերքի շուկայում կազմել է 4.9 %: Միաժամանակ ընթացիկ տարվա մարտին փետրվարի համեմատ կաթնամթերքի գները իջել են 1.4 %-ով: Հարկ է նաև նշել, որ ՍԳԻ-ն այս տարվա հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կաթնամթերքի շուկայում կազմել է 6.3 % : –0—

ԵՐԵՎԱՆ, 11  ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ»  գործակալությունը սկսել է սպառողական ապրանքների գների վարկանիշների մշակում, որոնք կթարմացվեն ամեն ամիս:

Հայաստանի ապրանքային շուկաներում գների ձևավորման հետ կապված հարցերը ավելի արդիական են դառնում, և այս կարգի վերլուծությունը հայ սպառողների համար կարող է լավ կողմնորոշիչ դառնալ ապրանք ընտրելիս կամ սպառողական ծախսերը ծրագրելիս:

Այս վարկանիշն իրականացվում է սպառողների իրավունքների շահերից ելնելով և հասանելի ձևաչափով համակարգված և դասակարգված տեղեկատվություն տրամադրելու նպատակ ունի ապրանքի այն հատվածներում, որոնք սպառողների համար որոշիչ են և իրացման տեսնակյունից մեծ պահանջարկ ունեն:

Վարկանիշներում կներկայացվեն Երևանի պարենային և ոչ պարենային շուկաների առանձին հատվածների և Հայաստանի մարզերի ամենաթանկ և ամենաէժան ապրանքատեսակները: Հետագայում նախատեսվում է մրցակցող ապրանքատեսակների սանդղակի ընդլայնում:Վարկանիշը կազմելու համար աղբյուր են հանդիսանում Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության վիճակագրական տվյալները:

«ԱՌԿԱ» գործակալության կողմից մշակված պարենային ապրանքների առաջին վարկանիշը ներկայացնում է Երևանի սպառողական շուկայի մարտ ամսվա ամենաթանկ և ամենաէժան կաթնամթերքները:

333

Վարկանիշից կարելի է հասկանալ, որ ամենաթանկ կաթնամթերքը կարագն էր, որի մեկ կիլոգրամի արժեքը մարտ ամսին 3820.9 դրամ է եղել:

Երկրորդ տեղում է կաթի փոշին, որը սպառողին էր առաջարկվում 1 կգ-ը 2966.5 դրամ արժողությամբ:
Երրորդ տեղը զբաղեցնում է «Չեդեր» պանիրը. Հայտնի անգլիական պանրի գինը Երևանի սպառողական շուկայում 2874.8 դրամ էր:

Էժան ապրանքատեսակների ցուցակից նշենք վերջին երեքը: Այսպես, մածունի գինը կազմել է 473.7 դրամի չափով` մեկ լիտրի դիմաց: Այս գնային կատեգորիայում այն ամենաթանկն է:

Հաջորդը թարմ կաթն է, որի 1 լիտրի գինը սպառողական շուկայում 353.2 դրամ էր:

Ամենաէժան կաթնամթերքը, դատելով գներից, յոգուրտն է: Յոգուրտի մեկ տուփի (150գ) արժեքը Երևանում կազմել է 148.6 դրամ:

Ընդհանուր առմամբ նախորդ ամիսն աչքի է ընկել բոլոր կաթնամթերքների գների անկումով, որոնք ներկայացված են վարկանիշում: Առավել զգալի փոխվել է «Չեդեր» պանրի գինը` 2.16 %-ի անկում: Կարելի է նշել նաև կարագի գնի անկումը` 1.28 %:

Ընթացիկ տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը Հայաստանի ԱՎԾ տվյալներով, կաթնամթերքի շուկայում կազմել է 4.9 %: Միաժամանակ ընթացիկ տարվա մարտին փետրվարի համեմատ կաթնամթերքի գները իջել են 1.4 %-ով: Հարկ է նաև նշել, որ ՍԳԻ-ն այս տարվա հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կաթնամթերքի շուկայում կազմել է 6.3 % : –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img