Դրամով կարճաժամկետ ավանդների և վարկերի տոկոսադրույքները փետրվարին կրճատվել են 0,45 տ.կ.-ով՝ հասնելով 17,05%-ի

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. Փետրվարին Հայաստանի առևտրային բանկերի` դրամով տրամադրած կարճաժամկետ վարկերի միջին տոկոսադրույքը, հունվարի համեմատ, կրճատվել է 0,45 տոկոսային կետով և կազմել 17,05 տոկոս, նշվում է ՀՀ ԿԲ հաշվետվության մեջ:

Միաժամանակ ՀՀ առևտրային բանկերի ներգրաված ավանդների միջին տոկոսադրույքը հունվարի համեմատ կրճատվել է միջինը 0,5 տոկոսային կետով և կազմել 15,17 տոկոս:

Առևտրային բանկերի ներգրաված ավանդների ընդհանուր ծավալը փետրվարին կրճատվել է միջինը  0,65 տոկոսային կետով և կազմել 9,5 տոկոս:

Դրա հետ մեկտեղ դրամով և արտարժույթով կարճաժամկետ ավանդների միջին տոկսադրույքը հունվարի համեմատ կրճատվել է 0,15 տոկոսային կետով և կազմել 7,65 տոկոս:

Փետրվարի 29–ի դրությամբ Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ: (1 դոլարը 391,48 դրամ է)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img