Հայաստանում առևտրի վարկավորման մասնաբաժինը փետրվարին կազմել է 22,7%` ավելի քան 284,1 մլրդ. դրամ

Երևան, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանյան առևտրային բանկերի կողմից առևտրի ոլորտին տրամադրված վարկերի մասնաբաժինը 2012թ. փետրվարին կազմել է ռեզիդենտներին տրամադրված (ըստ տնտեսության ճյուղերի) բոլոր վարկերի 22,7%-ը, ասվում էՀՀ ԿԲ-ի «2012թ. փետրվարի դրամավարկային ցուցանիշների ընդհանրացում» հաշվետվության մեջ:

Միաժամանակ առևտրի վարկավորման ծավալը հաշվետու ժամանակաշրջանում, 2012թ. հունվարի համեմատ, աճել է 3,3%-ով և փետրվարի 29-ի դրությամբ կազմել է շուրջ 284,1 մլրդ դրամ:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, արդյունաբերության վարկավորման մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում առևտրի ոլորտի համեմատ քիչ ավելի բարձր է եղել` ընդհանուր ծավալով տրամադրված վարկերի 23,2% ցուցանիշով կամ ավելի քան 289,6 մլրդ դրամ:

Աղբյուրի համաձայն` երրորդ տեղում են սպառողական վարկերը` 18,7% մասնաբաժնով` շուրջ 234,1 մլրդ դրամ: Այնուհետև հաջորդում են հիփոթեքային վարկերը` 8,8% մասնաբաժնով` 110,3 մլրդ դրամ, շինարարությունը` 7,7% մասնաբաժնով կամ ավելի քան 96,6 մլրդ դրամով, գյուղատնտեսությունը` 6,1% կամ 76,7 մլրդ դրամով: Իսկ վերջին տեղում է տրանսպորտի և կապի ոլորտը` 3,3% կամ շուրջ 42,3 մլրդ դրամով: ($1 – 391,77 դրամ). –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img