Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ 79,4 մլն դոլար են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել շուրջ 79,4 մլն դոլար՝ 1 դոլարի դիմաց 391,17 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել 6,1 մլն եվրո և շուրջ 582 մլն ռուբլի՝ 1 եվրոյի դիմաց 511,15 դրամ, ռուբլու դիմաց՝ 13,14 դրամ միջին կշռված փոխարժեքով:
Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է ավելի քան 82,2 մլն դոլար, մոտ 11,6 մլն եվրո և 115,7 մլն ռուբլի՝  1 դոլարի դիմաց 392,21 դրամ, 1 եվրոյի դիմաց 515,59 դրամ և 1 ռուբլու դիմաց 13,35 դրամ միջին կշռված փոխարժեքով:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ներբանկային շուկայում հաշվետու ժամանակահատվածում 500 հազար դոլարի առքուվաճառքի գործարք է իրականացվել՝ 1 դոլարի դիմաց 392,34 դրամ միջին կշռված փոխարժեքով: Ընդ որում ռուբլով և եվրոյով գործարքներ ներբանկային շուկայում չեն իրականացվել:
Բացի այդ, ապրիլի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 26,3 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 33,3 մլն դոլար($1 – 392,19 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img