ՀՀ ԿԲ-ի կողմից տեղաբաշխված պետական կարճաժամկետ պարտատոմսերի ծավալը կազմել է 1,5 մլրդ դրամ

16.04.2012 15:31
ՀՀ ԿԲ-ի կողմից տեղաբաշխված պետական կարճաժամկետ պարտատոմսերի ծավալը կազմել է 1,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 16  ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը երկուշաբթի պետական (գանձապետական) կարճաժամկետ 39-շաբաթյա AMGT39141138 թողարկման պարտատոմսեր է տեղաբաշխել 1,5 մլրդ դրամ ծավալով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 3 513 մլն դրամ, որից 3 413 մլն դրամը՝ դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունները:
Միաժամանակ գանձապետական պահառուի կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը կազմել է 100 մլն դրամ:

Աճուրդին մասնակցել է 6 գործակալ: Տեղաբաշխված պարտատոմսերի  միջին կշռված եկամտաբերությունը կազմել է  8.8523 %՝ 9.0000 % տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերության դեպքում:Ավելի վազ հայտարարված թողարկման ծավալը կազմել էր 1,5 մլրդ դրամ ($1 – 392,19 դրամ):   –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև