Հայաստան. արժույթի շուկայի տեսությունն ապրիլի 10-14-ն ընկած ժամանակահատվածում

16.04.2012 18:01
Հայաստան. արժույթի շուկայի տեսությունն ապրիլի 10-14-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում աճել է 0,32 տոկոսով՝ հասնելով 392,75 դրամի:

Մեկ շաբաթվա առուվաճառքի ծավալը կազմել է 8,75 մլն ԱՄՆ դոլար, ինչը 43,8 տոկոսով պակաս է, քան նախորդ շաբաթ: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն աճել է 0,3 տոկոսով, և կիրակի օրը՝ ապրիլի 15-ին, կազմել է 393,76 դրամ: Ամերիկյան արժույթի աճը Հայաստանում պայմանավորված է արտարժույթի պահպանվող առաջարկով, ինչպես նաև՝ FOREX շուկայում ԱՄՆ դոլարի կայուն բարձր փոխարժեքով:
Առաջիկա շաբաթ աշխարհում ամերիկյան դոլարի ներքին պահպանվող կայուն պահանջարկի պայմաններում ամերիկյան արտարժույթի հնարավոր ամրապնդման ֆոնի ներքո ԱՄՆ-ն աճի շարունակման բոլոր հիմքերն ունի: ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքի համար NASDAQ OMX Armenia բորսայում դիմադրության մակարդակ կարող է դառնալ 394 դրամ ցուցանիշը:
Սակայն ԱՄՆ դոլարի աճին կխոչընդոտի բնակչության և բիզնեսի կողմից ամերիկյան արժույթի գնումների նվազած ծավալը: Իրոք, համաձայն ՀՀ ԿԲ մամուլի ծառայության տեսության, ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 2,805 մլն ԱՄՆ դոլար, ինչը գրեթե ինն անգամ պակաս է, քան նախորդ շաբաթ:

Հայաստանում առաջիկա շաբաթ ԱՄՆ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կլինի 392-395 դրամ միջակայքում:

Եվրոյի փոխարժեքը Հայաստանում նախորդ շաբաթ սահմանվել է FOREX արժույթի միջազգային շուկայում կատարվող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը նվազել է 0,14 տոկոսով մինչև 1,3075, ինչպես նաև ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի դինամիկայով:

Նախորդ շաբաթ եվրոպական միասնական արժույթը սակարկում էր բարձրացման հետ ԱՄՆ-ից ուրբաթ՝ ապրիլի 6-ին հրապարակված նոր աշխատատեղերի թվի մարտի տնտեսական ոչ բարենպաստ տվյալների  ֆոնին, ինչը նվազեցրել է ամերիկյան կարգավորիչի կողմից դրամավարկային քաղաքականության խստացման կողմնակիցների հույսերը:

Սակայն ապրիլի 13-ին հրապարակած տվյալները Չինաստանում առաջին եռամսյակի ՀՆԱ-ի և ԱՄՆ-ում սպառողական գնաճի տվյալներն էապես փոխեցին շուկայում տիրող տրամադրությունները, և շաբաթվա վերջում հիմնական արժութային զույգի գնանշումները հայտնվեցին ճնշման տակ: Միաժամանակ Իսպանիայի պետպարտատոմսերի եկամտայնության վերականգնված աճը շաբաթվա վերջում նպաստեց եվրոյի վաճառքներին:

Իսկ Հայաստանում նախորդ շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը, հակառակը, աճել է 0,39 տոկոսով, մինչև 517,72 դրամ: Սա կապված է երկրի ներսում համաշխարհային արժութային շուկայից եվրոյի արժեքի դինամիկայի ուշացման հետ առուվաճառքի նստաշրջանի ժամանակի՝ սահմանափակ լինելու պատճառով, ինչպես նաև ամերիկյան արժույթի նկատմամբ հայկական դրամի նվազման հետ: Այդ կապակցությամբ երկուշաբթի՝ ապրիլի 16-ին, կանխիկ եվրոյի վաճառքի միջին արժեքը, հավանաբար, կնվազի մինչև 515,5 դրամը:

Նախորդ շաբաթ եվրոյի դինամիկան աշխարհում և, համապատասխանաբար, Հայաստանում կորոշվի FOREX միջազգային շուկայի լուրերով: Ամերիկյան նորություններից հարկ է առանձնացնել նախորդ շաբաթվա ընթացքում գործազրկության նպաստների ստացման առաջնային հայտերի տվյալների հրապարակումը, ինչպես նաև մարտին արդյունաբերական արտադրության և բնակշուկայի տվյալների հրապարակումը: Եվրոպական նորություններից առանձնանում են մարտին եվրագոտու սպառողական գնաճի տվյալները և ապրիլին ZEW ինստիտուտի կողմից Գերմանիայի գործարար միջավայրի տրամադրությունների ինդեքսը:

Ամերիկայի և եվրագոտու ակնկալվող զուսպ դրական տնտեսական վիճակագրությունը մի փոքր կարող է աջակցել եվրոյին: Դիմադրության մակարդակ կարող է դառնալ 1,3200 ցուցանիշը: Սակայն, եթե Գերմանիայի գործարար լավատեսության ինդեքսի հաշվետվությունը մխիթարող չլինի, ապա եվրոն կարող է նվազել: 1,3030 ցուցանիշի դեպքում նվազումը կարող է շարունակվել մինչև 1,2955 մակարդակը: Այդ կապակցությամբ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքն առաջիկա շաբաթվա ընթացքում, հավանաբար, կգտնվի 510-523 դրամի սահմաններում:

Ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ աճել է 0,38 տոկոսով մինչև 13,26 դրամ: Դա պայմանավորված է ամերիկյան արժույթի նկատմամբ հայկական դրամի նվազմամբ, ինչպես նաև ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու կայուն փոխարժեքով:

ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, դրամի նկատմամբ ռուբլու արժեքն առաջիկա շաբաթվա ընթացքում կախված կլինի ԱՄՆ-ի և եվրագոտու մակրոտնտեսական վիճակագրությունից, ինչպես նաև նավթի գների դինամիկայից: Նույնիսկ եթե տնտեսական վիճակագրությունը խառը լինի, ապա նավթի բարձր գները կարող են օժանդակել ռուբլուն: Հայկական դրամի նկատմամբ դոլարի ակնկալվող բարձրացումը հաջորդ շաբաթ կարող է նպաստել դրամի նկատմամբ ռուբլու աճին:

Հայաստանում կանխիկ ռուբլու միջին փոխարժեքն առաջիկա հինգ առևտրային օրերին, հավանաբար, կլինի 13,20-13,35 դրամ միջակայքում: -0-
Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post