Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մտադիր է 2012 թ.-ին ավելացնել բանկոմատների և POS-տերմինալների թիվը

17.04.2012 12:47
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մտադիր է 2012 թ.-ին ավելացնել բանկոմատների և POS-տերմինալների թիվը

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է 2012 թվականին ավելացնել բանկոմատների ընդհանուր թիվը՝ հասցնելով 83-ի և POS-տերմինալներինը՝ 300-ի, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրությունում նշվում է, որ 2011 թվականի համեմատ դրանց թիվը կավելանա համապատասխանաբար 25-ով և 100-ով:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանի խոսքով, բանկոմատների և POS-տերմինալների թվի ավելացումը կապված է բանկի՝ երկրում քարտային բիզնեսի զարգացմանն ուղղված մեծ ծրագրերի, ինչպես նաև 2012 թվականին նոր ծրագրերի ներդրման հետ:
Նա համոզմունք է հայտնել նաև, որ առաջիկա տարներին անկանխիկ վճարումների ծառայությունը սրընթաց զարգացում կապրի:

«Արդեն հիմա Հայաստանում պլաստիկ քարտերի շուկան բուռն զարգացման փուլում է՝ ելնելով բանկերի մեծ մրցակցությունից: Դա հաստատվում է և քարտերի թողարկման կտրուկ ավելացումով, և կանխիկացումների ծավալներով, ինչպես նաև վերջին ժամանակներում Հայաստանում ներդրված քարտային նոր ծառայություններով»,- նշեց Խաչատրյանը:

Գլխավոր տնօրենի տեղակալը հաստատեց նաև փորձագետների այն կանխատեսումը, որ 2012 թվականին կշարունակվի բանկերի կողմից դեբետային քարտերի թողարկման և սպասարկման համար գանձվող վճարումների նվազման միտումը:
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրական ընկերություններին աջակցության համար: 2007 թվականից Բանկը 100%-ով հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը: –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև