ՀՀ ԿԲ-ն միջին անվանական աշխատավարձի 4,7% աճ է կանխատեսում 2012թ.-ին

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը 2012թ.-ի ընթացքում միջին անվանական աշխատավարձի 4,7% աճ է կանխատեսում, նշվում է «ՀՀ Կենտրոնական բանկի 2012թ.-ի առաջին եռամսյակի ֆինանսավարկային քաղաքականության ծրագրում»:

Ծրագրի համաձայն, դա պայմանավորված է մասնավոր հատվածում արտադրողականության շարունակական աճով, գործազրկության մակարդակի կրճատումով, ինչպես նաև բյուջետային ֆինանսավորմամբ աշխատող կազմակերպություններում անվանական աշխատավարձերի զուսպ աճով:

Ծրագրում միաժամանակ նշվում է, որ գործազրկության միջին մակարդակը 2012 թվականի առաջին եռամսյակում, 2011 թվականի համեմատ, կկրճատվի 0,2 տ.կ.-ով  և կկազմի 6 տոկոս, ինչն իր հերթին դրական ազդեցություն կունենա անվանական աշխատավարձի մակարդակի վրա:
«2012 թվականին ակնկալվող տնտեսական շարունակական աճի միտումների պայմաններում ընթացիկ տարում աշխատուժի պահանջարկը կշարունակի աճել, ինչի արդյունքում հանրապետության գործազուրկների թիվը կկրճատվի»,- ասվում է Կենտրոնական բանկի ծրագրում:

ԿԲ կանխատեսումների համաձայն, որ 2012 թվականին անվանական աշխատավարձի աճի տեմպերը մի փոքր կգերազանցեն արտադրողականության աճի տեմպերը, ինչի արդյունքում տնտեսությունում կարձանագրվի մեկ աշխատուժի հաշվով ծախսերի 3-տոկոսանոց աճ:

Նման զարգացումների արդյունքում տնտեսությունում կդիտվի 0,2 տ.կ.-ի գնաճային ճնշում, նշվում է ԿԲ-ի հաշվետվության մեջ:

Հայաստանի ԱՎԾ-ի տվյալներով, Հայաստանի միջին ամսական անվանական աշխատավարձը 2012 թվականի փետրվարին, նախնական տվյալներով, կազմել է 114 719 դրամ (295 դոլար, 223 եվրո կամ 8797 ռուբլի), ինչը 2,4 տոկոսով գերազանցում է հունվարի ցուցանիշը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img