Հայաստանում դրամով վարկերի միջին տոկոսադրույքները մարտին կրճատվել են 0,15 տ.կ.՝ դառնալով 16,9 %

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում դրամով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքն այս տարվա մարտին կազմել է 16,9 տոկոս՝ նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ կրճատվելով 0,15 տոկոսային կետով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Միաժամանակ արտարժույթով տրամադրվող վարկերի միջին տոկոսադրույքը մարտին կազմել է 13,7 տոկոս՝ փետրվարի համեմատ աճելով 0,15 տոկոսային կետով:

Միաժամանակ իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի միջին տոկոսադրույքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 12,3%` նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ կրճատվելով 0,1 տոկոսային կետով:

Ինչպես նշվում է կայքում, Հայաստանում ֆիզիկական աձանց տրամադրվող վարկերի միջին տոկոսադրույքը 2012 թ.-ի մարտին փետրվարի համեմատ աճել է 0,1 տոկոսային կետով՝ հասնելով 18,4 տոկոսի:

2012 թ.-ի մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ: ($1 – 392,55 դրամ) –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img