Զարգացման հայկական բանկը զեղչերի նոր համակարգ է առաջարկում ArCa և MasterCard քարտատերերին

19.04.2012 16:08
Զարգացման հայկական բանկը զեղչերի նոր համակարգ է առաջարկում ArCa և MasterCard քարտատերերին
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Զարգացման հայկական բանկը 2012 թվականին զեղչերի նոր համակարգ է առաջարկում ArCa և MasterCard իր քարտատերերին, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:
Այս քարտատերերը կարող են կատարել գնումներ և ստանալ զեղչեր Երևան քաղաքում գործող հարյուրից ավելի առևտրի և սպասարկման կետերում:
Հաղորդագրության համաձայն` Զարգացման hայկական bանկը մշտապես ուսումնասիրում է հաճախորդների տարբեր խմբերի պահանջմունքները և յուրաքանչյուրի համար մշակում ֆինանսական միջոցների ապահով և հարմարավետ տնօրինման հարմար փաթեթներ:
«Բանկը նպատակ ունի ամեն տարի համալրել իր քարտապաններին զեղչային պայմաններով սպասարկող խանութների ցանկը:  Զեղչերի ամբողջական ցանկը ներկայացված է բանկի ինտերնետային կայքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Զարգացման hայկական bանկ» բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության առաջին առևտրային բանկերից է, որը հիմնադրվել է 1990 թ-ին: Մինչև 1996 թվականը գործել է «Վերականգնման և Զարգացման բանկ» անվանումով: 10 տոկոսից ավելի մասնաբաժնով բաժնետերեր են Հայրապետյան Ռուբենը՝ 19,98 տոկոսով, Մեխակյան Արայիկը՝ 16,95 տոկոսով, Թերմենջյան Գրիգորը՝ 16,03 տոկոսով: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև