ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Վեդի» մասնաճյուղը տեղափոխվել է նոր մասնաշենք

20.04.2012 13:42
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Վեդի» մասնաճյուղը տեղափոխվել է նոր մասնաշենք

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Վեդի» մասնաճյուղը տեղափոխվել է նոր և ավելի հարմարավետ մասնաշենք, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել են բանկի մամուլի ծառայությունից:

Բանկի մասնաճյուղը կգործի նոր հասցեում` ք.Վեդի, Արարատյան 42/2:
«Եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող նոր մասնաճյուղը թույլ կտա էլ ավելի բարձրացնել հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակը արդեն նաև Վեդի քաղաքում»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդման մեջ նշվում է, որ այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Բանկը հաստատակամ է իր հաճախորդներին բարձր չափանիշներին համապատասխան ծառայություններ մատուցելու գործում ողջ Հայաստանի տարածքում: --0—

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև