«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն պրոցեսինգային նոր համակարգ է ներդնում

23.04.2012 17:22
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն պրոցեսինգային նոր համակարգ է ներդնում

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ում 2011թ.-ի օգոստոսից նոր համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքներ են իրականացվում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, իրականացվել են նոր սերվերների տեղադրման և կարգաբերման աշխատանքները, սերվերային տարածքները համալրվել են հովացման և անխափան էլեկտրասնուցման ժամանակակից համակարգերով: Նոր համակարգի մատակարար ընկերության հետ մշակվել է համակարգի աշխատակարգի յուրահատկությունները նկարագրող փաստաթուղթը, որի հիման վրա վերջինի կողմից իրականացվում է ծրագրային համակարգի տեղայնացման գործընթացը:

Տարվում են աշխատանքներ նոր ծրագրային ապահովման և անդամ բանկերի յոթ տարբեր ABS (բանկային ավտոմատացված ծրագրեր) համակարգերի համակցման ուղղությամբ: Դրանցից մի մասի հետ տարվող աշխատանքները գտնվում են ավարտական փուլում, իսկ մյուսների հետ ընթանում են համակցման ինտենսիվ աշխատանքներ:

Միջազգային վճարային համակարգերի հետ համաձայնեցվել է սերտիֆիկացումների ամբողջական փաթեթը և դրանցից յուրաքանչյուրի համար` տեստային գործարքների և տեստերի իրականացման ցանկը:

Տեղադրվել և  կարգաբերվել են նոր ծրագրային ապահովման տեստային տարբերակը, գրանցվել են տեստային քարտեր և տերմինալներ, որոնց միջոցով շուտով կմեկնարկեն համակարգի սերտիֆիկացումները:

Միջազգային վճարային համակարգերի սիմուլյատորները համալրվել են վերջին վերազինումներով, ինչպես նաև կարգաբերվել են այդ համակարգերի տեստային ծրագրերը և սարքավորումները` միգրացիոն նախագծի պահանջներին համապատասխան:

Նշված սերտիֆիկացումների իրականացման նպատակով ձեռք են բերվել միջազգային վճարային համակարգերի բոլոր անհարաժեշտ տեստային քարտերը` սպասարկման ցանցի փորձարկման համար, իսկ թողարկման ցանցի փորձարկման համար ստեղծվել են տեստային քարտեր` նոր ծրագրի տեստային համակարգով:

ԱրՔա պրոցեսինգային կենտրոնի ներկայիս ծրագրային ապահովումը ներդրվել է մոտ 11 տարի առաջ և այլևս չի համապատասխանում բանկային և քարտային բիզնեսի արդյունավետ զարգացման արդի պահանջներին:

Ներդրվող ծրագրային համակարգը բավարարում է ոլորտի ժամանակակից պահանջներին: Վերջինիս կարևորագույն առանձնահատկությունն է  բազմաբանկ կառուցվածքը, որը հնարավորություն կընձեռի համակարգի անդամ բանկերին լինել անկախ և յուրահատուկ քարտային ծրագրերի իրականացման իրենց մոտեցումներում:

Նոր ծրագրային համակարգը ամբողջությամբ համապատասխանում է անվտանգության միջազգային խստագույն պահանջներին, մասնավորապես PA DSS (Payment Aplication Data Security Standards) վկայականի առկայությունը վկայում է նշված ծրագրի միջազգայնորեն ճանաչված` առավել անվտանգ համակարգ լինելու մասին:

Նոր ծրագրի ներդրումից հետո քարտապանները կնկատեն ակնհայտ որակական փոփոխություն ծառայությունների մատուցման և սպասարկաման ոլորտում:

Աշխատանքների ընթացքի և զարգացման վերաբերյալ Ընկերությունը պարբերաբար հանդես կգա համապատասխան տեղեկատվությամբ:

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի և տասը առևտրային բանկերի կողմից 2000թ-ի մարտին Հայաստանի բանկային ոլորտում նոր վճարահաշվարկային համակարգի ներդրման և զարգացման նպատակով:

Ընկերությունը մատուցում է ծառայությունների փաթեթ, որը հնարավորություն է տալիս բանկերին թողարկել և սպասարկել ArCa, MasterCard, VISA և American Express քարտեր՝ օգտվելով պրոցեսինգային կենտրոնի ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական և ծրագրային հնարավորություններից, ինչպես նաև ընկերության մասնագիտական օժանդակությունից:  –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև