Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը ապրիլի 16-20-ը $85 մլն. են ձեռք բերել

25.04.2012 11:47
Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը ապրիլի 16-20-ը $85 մլն. են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել շուրջ 85 մլն դոլար՝ 1 դոլարի դիմաց 390,03 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել 7 մլն եվրո և շուրջ 487,5 մլն ռուբլի՝ 1 եվրոյի դիմաց 512,94 դրամ, ռուբլու դիմաց՝ 13,16 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է ավելի քան 100,6 մլն դոլար, մոտ 13 մլն եվրո և 94,1 մլն ռուբլի՝  1 դոլարի դիմաց 393,02 դրամ, 1 եվրոյի դիմաց 515,95 դրամ և 1 ռուբլու դիմաց 13,37 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ միջբանկային շուկայում հաշվետու ժամանակահատվածում 350 հազար դոլարի առքուվաճառքի գործարք է իրականացվել՝ 1 դոլարի դիմաց 392,93 դրամ միջին կշռված փոխարժեքով: Ընդ որում ռուբլով և եվրոյով գործարքներ միջբանկային շուկայում չեն իրականացվել:

Բացի այդ, ապրիլի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 25,6 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 46,6 մլն դոլար ($1 – 392,56 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև