ԶՀԲ-ի վարկային պորտֆելը I եռամսյակի վերջին կազմել է 26,3 մլրդ դրամ` աճելով 11,7 մլրդ դրամով կամ 80%-ով

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Զարգացման հայկական բանկի վարկային պորտֆելի ծավալը 2012թ. առաջին եռամսյակի վերջում կազմել է 26,3 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14,6 մլրդ դրամի դիմաց աճելով 11,7 մլրդ  դրամով կամ 80%-ով, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից::
Հաղորդագրության համաձայն՝ Զարգացման հայկական բանկը շարունակում է նոր ծառայությունների և նոր վարկատեսակների առաջարկներն իր հաճախորդներին:
«Այսօր արդեն բանկը շուկային առաջարկում է երկու նոր առևտրային վարկատեսակներ` որից մեկը կարող է հետաքրքրել հատկապես այն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին, ովքեր իրենց ներկայացրած գրավի դիմաց ձգտում են ստանալ առավելագույնս վարկային միջոցներ, իսկ երկրորդը` այն կազմակերպություններին, որոնք նպատակ ունեն ձեռք բերել առևտրային և արտադրական տարածքներ, պահեստներ, գրասենյակներ, հողատարածքներ կամ այլ անշարժ գույք»,- նշվում է հաղորդագրության մեջ:
«Զարգացման հայկական բանկ» բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության առաջին առևտրային բանկերից է, որը հիմնադրվել է 1990 թ-ին: Մինչև 1996 թվականը գործել է «Վերականգնման և Զարգացման բանկ» անվանումով: 10 տոկոսից ավելի մասնաբաժնով բաժնետերեր են Հայրապետյան Ռուբենը՝ 19,98 տոկոսով, Մեխակյան Արայիկը՝ 16,95 տոկոսով, Թերմենջյան Գրիգորը՝ 16,03 տոկոսով: ($1 – 392.56 դրամ է) —0–
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Զարգացման հայկական բանկի վարկային պորտֆելի ծավալը 2012թ. առաջին եռամսյակի վերջում կազմել է 26,3 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14,6 մլրդ դրամի դիմաց աճելով 11,7 մլրդ  դրամով կամ 80%-ով, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն՝ Զարգացման հայկական բանկը շարունակում է նոր ծառայությունների և նոր վարկատեսակների առաջարկներն իր հաճախորդներին:
«Այսօր արդեն բանկը շուկային առաջարկում է երկու նոր առևտրային վարկատեսակներ` որից մեկը կարող է հետաքրքրել հատկապես այն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին, ովքեր իրենց ներկայացրած գրավի դիմաց ձգտում են ստանալ առավելագույնս վարկային միջոցներ, իսկ երկրորդը` այն կազմակերպություններին, որոնք նպատակ ունեն ձեռք բերել առևտրային և արտադրական տարածքներ, պահեստներ, գրասենյակներ, հողատարածքներ կամ այլ անշարժ գույք»,- նշվում է հաղորդագրության մեջ:
«Զարգացման հայկական բանկ» բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության առաջին առևտրային բանկերից է, որը հիմնադրվել է 1990 թ-ին: Մինչև 1996 թվականը գործել է «Վերականգնման և Զարգացման բանկ» անվանումով: 10 տոկոսից ավելի մասնաբաժնով բաժնետերեր են Հայրապետյան Ռուբենը՝ 19,98 տոկոսով, Մեխակյան Արայիկը՝ 16,95 տոկոսով, Թերմենջյան Գրիգորը՝ 16,03 տոկոսով: ($1 – 392.56 դրամ է) —0–
spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img