Հայաստանում ավանդների տոկոսադրույքները մարտին կրճատվել են միջինը 0,1 տ.կ.-ով և կազմել 8,2%

25.04.2012 18:04
Հայաստանում ավանդների տոկոսադրույքները մարտին կրճատվել են միջինը 0,1 տ.կ.-ով և կազմել 8,2%

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ավանդների միջին տոկոսադրույքը մարտին, անցյալ ամսվա համեմատ, կրճատվել է 0,1 տ.կ.-ով և հասել 8,2 տոկոս մակարդակի, նշվում է ՀՀ ԿԲ կայքում տեղադրված տեղեկատվության մեջ:

ԿԲ տվյալների համաձայն, դրամով իրականացված կարճաժամկետ ավանդների միջին տոկոսադրույքը մարտին կազմել է 8,6%՝ փետրվարի համեմատ կրճատվելով միջինը 0,9 տ.կ.-ով:

Միաժամանակ արտարժութով իրականացված կարճաժամկետ ավանդների տոկոսադրույքը կազմել է 5,3 տոկոս՝ նվազելով միջինը 0,5 տ.կ.-ով:

Հաշվետու ժամանակահատվածում դրամով երկարաժամկետ ավանդների միջին տոկոսադրույքը կազմել է 11,5 տոկոս՝ ավելանալով 0,7 տ.կ.-ով, իսկ արտարժույթով ավանդներինը՝ 7,4 տոկոս՝ ավելանալով 0,4 տ.կ.-ով ($1- 392,42 դրամ): –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև