Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվները 2012թ.-ի առաջին եռամսյակում նվազել են 0,5%-ով

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվները 2012 թվականի առաջին եռամսյակում նվազել են 0,5 տոկոսով՝ մարտի 31-ի դրությամբ կազմելով 2 055,2  մլրդ դրամ:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծություն համաձայն, որն իրականացվել է Հայաստանի բանկերի կողմից 2012 թվականի առաջին եռամսյակի հրապարակած տվյալների հիման վրա, ընդհանուր ակտիվների մեծությամբ առաջատար է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ: 2012 թվականի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվների ծավալը կազմել է շուրջ 220,5 մլրդ դրամ՝ եռամսյակի ընթացքում աճելով 0,8 տոկոսով:Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվներում այս բանկին բաժին է ընկնում դրանց մեծության 10,7 տոկոսը:

Ակտիվների ծավալով առաջատարների թվում է ՎՏԲ Բանկ Հայաստանը՝ 200,7 մլրդ դրամ (եռամսյակի ընթացքում՝ 9,9 % աճ), Ամերիաբանկը՝ ավելի քան 198,1 մլչդ դրամ (1,4 տոկոս անկում), HSBC Բանկ Հայաստանը՝ 183,8 մլրդ դրամ ( 9,2% աճ) և Հայբիզնեսբանկը՝ 160,6 մլրդ դրամ (4,7 տոկոս անկում):
2012 թվականի մարտի 33-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ: ($1 – 392,42 դրամ)–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img