ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ սպասարկում է Unistream դրամական փոխանցումների համակարգը

26.04.2012 14:15
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ սպասարկում է Unistream դրամական փոխանցումների համակարգը

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Unistream համակարգի միջոցով հնարավոր է Բանկի Կենտրոնական գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում ստանալ և իրականացնել դրամական միջոցների փոխանցումներ դեպի աշխարհի ավելի քան 136 երկիր և հակառակը, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ, նշել ստացողի անուն ազգանունը, երկիրը, քաղաքը:

Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրը և փոխանցման կոդը (այս համակարգի կոդերը բաղկացած են 3-20 նիշից, որոնք կարող են բաղկացած լինել տառերից և թվերից):

Բանկի մամուլի ծառայությունը ներկայացնում է Unistream փոխանցման համակարգի պայմանները: «վճարումներն ու փոխանցումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով: Բանկը փոխանցվող գումարի ընդունումը կատարում է փոխանցման արժույթով, ինչպես նաև ցանկության դեպքում այլ արժույթով` փոխարկումով: Գումարը ստացողին հասանելի է ընդամենը 5 րոպեի ընթացքում: Հասցեատերը ստանում է մաքուր գումարը և ստանալուց միջնորդավճար չի վճարում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Միջնորդավճարի չափը կախված է փոխանցման ուղղությունից` 1 % (Ռուսաստան), 1.5% (ԱՊՀ այլ երկրներ):

Համակարգն ընձեռում է փոխանցման մեջ կարճ հաղորդագրության ներառման հնարավորություն:

Փոխանցման տվյալների փոփոխությունը, ինչպես նաև չեղյալ համարելը իրականացվում է անվճար՝ համաձայն ուղարկողի գրավոր դիմումի:

Բանկը նշում է, որ կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին և ստացողը հրաժարվում է փոխանցված գումարը վերադարձնելուց:

Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղյալ  համարելն իրականացվում են փոխանցվող և ստացող բանկերի հնարավորություն սահմաններում և ժամկետներում:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև