Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարը հունվար-մարտին կազմել է մոտ 1,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարն այս տարվա հունվար-մարտին կազմել է ապահովագրական շուկայի փոխհատուցումների ծավալի 62,1 տոկոսը կամ մոտ  1 357,7 մլն դրամ, նշվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում:
Միաժամանակ ըստ տեղեկատվության՝ Հայաստանում գործող բոլոր ութ ապահովագրական ընկերությունների փոխհատուցումների ընդհանուր ծավալը հունվար-մարտին կազմել է շուրջ 2,2 մլրդ դրամ:
Ըստ տվյալների՝ ԱՊՊԱ փոխհատուցումների վճարի ծավալով առաջին տեղում է Ռոսգոսստրախ-Արմենիա ապահովագրական ընկերությունը՝ մոտ 676,2 մլն դրամ վճարով: Նրան են հետևում Ինգո Արմենիան՝ ավելի քան 418 մլն դրամ և Ռեսոն՝ ավելի քան 263,5 մլն դրամ:
Միաժամանակ առաջատար եռյակի ԱՊՊԱ փոխհատուցումների հայտերի թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 6791 հայտ:
Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թ.-ի հունվարի 1-ից: 2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը:
Հայաստանի ապահովագրական  ընկերությունների ընդհանուր ակտիվները 2011 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են ավելի քան 31,6 մլրդ դրամ, հայկական ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները՝ 16,7 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը՝ 14,9 մլրդ դրամ: ($1-392,49 դրամ):  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img