Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի առևտրային կետերում դրամական միջոցների շրջանառությունը 1-ին եռամսյակում կազմել է 545 302 հազ. դրամ

27.04.2012 12:20
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի առևտրային կետերում դրամական միջոցների շրջանառությունը 1-ին եռամսյակում կազմել է 545 302 հազ. դրամ
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի առևտրային կետերում դրամական միջոցների շրջանառությունը 2012 թվականի 1-ին եռամսյակի արդյունքներով կազմել է 545 302 հազ. դրամ՝ 2011 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ աճելով 26%-ով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի լրատվական ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն՝ այլ բանկերի առևտրային կետերում Բանկի քարտերով իրականացված դրամական միջոցների շրջանառությունը կազմել է 397 609 հազ. ՀՀ դրամ, իսկ 2011 թվականի 1-ին եռամսյակի համեմատ` 17%:
«Բանկի կանխիկացման կետերում միջոցների շրջանառությունը կազմել է 7 464 մլն դրամ, որից 2 208 մլն ՀՀ դրամը` Բանկի ՊՈՍ-տերմինալների և 5 256 մլն դրամը` բանկոմատների միջոցով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ըստ լրատվական ծառայության տվյալների՝ 2012 թվականի 1-ին եռամսյակում Բանկի կողմից թողարկվել է 4815 պլաստիկ քարտ, որից VISA` 3 285, MasterCard` 981 և ArCa` 549 քարտեր:
«Ակտիվորեն զարգանում է նաև Բանկի վճարային քարտերի սպասարկման կետերի հատվածը: 31.03.2012թ. դրությամբ վճարային քարտերի սպասարկման ցանցում տեղադրվել է` բանկոմատ – 58 հատ, կանխիկացման ՊՈՍ տերմինալ - 39 հատ, առևտրային ՊՈՍ տերմինալ - 218 հատ», ասվում է հաղորդագրության մեջ:
2012թ-ին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է ավելացնել բանկոմատների քանակը մինչև 83 և ՊՈՍ-տերմինալներինը` մինչև 300, որը 2011թ-ի համեմատ կավելանա համապատասխանաբար 25 և 100-ով:
«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռներեց կազմակերպություններին աջակցության համար:
Բանկի 100%-ով բաժնետերն է ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: Բանկը հանդիսանում է VISA և MasterCard խոշորագույն միջազգային վճարային համակարգերի, ինչպես նաև  ArCa տեղական վճարային համակարգի լիիրավ անդամը: ($1 – 392,49 դրամ):--0--

Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև