Ամերիաբանկը մտադիր է 2012 թվականին կորպորատիվ վարկային պորտֆելը հասցնել 165 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը ծրագրում է 2012 թվականին կորպորատիվ վարկային պորտֆելի մինչև 165 մլրդ դրամի աճ ապահովել, ուրբաթ լրագրողներին ասաց Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Ամերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելի ծավալը 2011 թվականին շուրջ 115 մլրդ դրամ է կազմել՝ 2010 թվականի համեմատ աճելով 50 տոկոսով:

«Այսօր մենք առաջատարն ենք կորպորատիվ վարկավորման շուկայում և հույս ունենք պահպանել այս դիրքը՝ բավականին հավակնոտ աճ ծրագրելով»,- ասաց նա:

Ջրբաշյանի խոսքով ՝ այս տարի բանկի ռազմավարական խնդիրներից մեկն է փոքր և միջին ձեռնարկություններ համար վարկավորման պորտֆելի մեծացումը:

«Մենք ծրագրում ենք մինչև այս տարեվերջ կրկնակի մեծացնել ՓՄՁ վարկավորման ծավալը՝ հասնելով այն 30-31 մլրդ դրամի՝ նախորդ տարվա 15 միլիարդի դիմաց»,- նշեց նա: Բացի այդ , ըստ Ջրբաշյանի, նաև ֆիզիկական անձանց վարկավորման պորտֆելի 60 տոկոսանոց աճ է ծրագրվում:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: ($1 – 390,64 դրամ):–-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img