ՀԱԳՄ-ն ոսկե մեդալ է շնորհել «ԱՌԿԱ» գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովին Հայաստանում գործարար մամուլի կայացմանն ակտիվորեն աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը (ՀԱԳՄ) ոսկե մեդալ է շնորհել «ԱՌԿԱ» գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովին Հայաստանում գործարար մամուլի կայացմանն ակտիվորեն աջակցելու համար, ինչպես նաև նրա գլխավորած կառույցի 16-ամյակի կապակցությամբ:

«Իր գործունեության ընթացքում «ԱՌԿԱ» գործակալությունն ապացուցել է, որ հուսալի ու բարեխիղճ գործընկեր է, որի տեղեկությունները ոչ միայն վստահելի են, այլ նաև կարելի է դրանցով ղեկավարվել որոշումներ կայացնելիս»,- ասաց ՀԱԳՄ ղեկավար Արսեն Ղազարյանը:
Նա նշեց նաև, որ հայկական գործարար միջավայրը Հայաստանի գործարար տեղեկատվության շուկան չի պատկերացնում առանց «ԱՌԿԱ» գործակալության տեղեկությունների և գնահատում է գործակալության ղեկավարի համառությունն ու նորարարական հատկանիշները:
«Մեր միությունն այս 16 տարիների ընթացքում հետևել է «ԱՌԿԱ» գործակալության կայացմանն ու զարգացման դինամիկային, կիսել հայրենական մեդիա-դաշտում բիզնես-հանրության համար գործարար տեղեկատվության աղբյուր դառնալու նրա ձգտումը»,- ընդգծեց Ղազարյանը:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996թ.-ի մայիսի 1-ից: Մասնագիտանում է ֆինանսական, տնտեսական և քաղաքական տեղեկատվության ոլորտում: Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի կազմում են նաև հեռահաղորդակցությունների և բարձր տեխնոլոգիաների www.telecom.arka.am և ֆինանսա-բանկային www.armbanks.am կայքերը:

«ԱՌԿԱ» գործակալության տեղեկատվության աղբյուր են հանդիսանում պետական կառույցները, ազդեցիկ բանկերն ու ընկերությունները, միջազգային և արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցչությունները:

Մեր տեղեկատվությունը պարբերաբար ստանում և օգտագործում են տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ պետական և առևտրային կառույցները, բանկերը, միջազգային ֆինանսական կազմակերպությունները, քոնսալթինգային ընկերությունները, դեսպանատները, զանգվածային լրատվամիջոցները:
Այսօր մեր հաճախորդներից են Հայաստանի կառավարությունը,      Հայաստանի Կենտրոնական բանկը, Համաշխարհային բանկը, МВФ-ն, IFC-ը   և այլն:

Մեզ հետ են համագործակցում համաշխարհային և ռուսական խոշորագույն տեղեկատվական գործակալություններ և տվյալների բազաներ, ինչպիսիք են Factiva, ISI, Thomson Reuters, Ինտերֆակս, Ռոսբիզնեսքոնսալթինգը և ուրիշներ:
2000թ.-ի արդյունքներով՝ ՀՀ Կենտրոնական բանկը Հայաստանի լավագույն տնտեսական գործակալություն է ճանաչել«ԱՌԿԱ» գործակալությանը:
2002 և 2003թթ.-ին Business Initiative Directions կազմակերպությունը Gold անվանակարգում Որակի միջազգային աստղ (International Star Award for Quality) է շնորհել «ԱՌԿԱ» գործակալությանը : 2001թ.-ին «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացվել է «Best Enterprises» («Լավագույն ձեռնարկություններ») միջազգային հեղինակավոր պարգևի՝ Հայաստանում 15 տարվա գործունեության ընթացքում զարգացման դինամիկայի և տրամադրվող ծառայությունների բարձր մակարդակի համար:   -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Եվրոյի և դոլարի փոխարժեքը բարձրացել է, ռոււբլին՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 0․14 կետով և կազմել 429․12 դրամ, իսկ ռուբլին նվազել է 0․0645 կետով և կազմել 5․0629 դրամ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img