«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ընդհանուր ակտիվներն I եռամսյակում աճել են 33.1%-ով

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2012թ.-ի առաջին եռամսյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն գրանցել է հիմնական ցուցանիշների աճ` 2011թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Մարտի 31-ի դրությամբ բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 107.5 մլրդ ՀՀ դրամ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 26.7 մլրդ ՀՀ դրամ կամ 33.1%:

Հաճախորդներին տրամադրված վարկերն ու այլ փոխառությունները կազմել են 82.4 մլրդ ՀՀ դրամ` 2011թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 27.0 մլրդ ՀՀ դրամով կամ 48.7%-ով:

2012թ. –ի մարտի 31-ի դրությամբ բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 91.5 մլրդ ՀՀ դրամ` նխորդտ տարվա համեմատ ավելանալով 25.9 մլրդ ՀՀ դրամով կամ  39.4%-ով: Հաճախորդների հանդեպ ունեցած պարտավորությունները կազմել են 42.0 մլրդ ՀՀ դրամ` ավելանալով 8.1 մլրդ ՀՀ դրամով կամ 24.0%-ով: Ընդ որում` իրավաբանական անձանց միջոցները կազմել են 21.9 մլրդ ՀՀ դրամ` ավելանալով 1.2 մլրդ ՀՀ դրամով կամ 6.0%-ով, իսկ ֆիզիկական անձանց միջոցները` 20.1 մլրդ ՀՀ դրամ` ավելանալով 6.9 մլրդ ՀՀ դրամով կամ 52.2%ով:

Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 15.9 մլրդ ՀՀ դրամ, որն ավել է նախորդ տարվա ցուցանիշից 871.0 մլն ՀՀ դրամով կամ 5.8%-ով:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռներեց կազմակերպություններին աջակցության համար:

Բանկի 100%-ով բաժնետերն է ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: Բանկը հանդիսանում է VISA և MasterCard խոշորագույն միջազգային վճարային համակարգերի, ինչպես նաև  ArCa տեղական վճարային համակարգի լիիրավ անդամը:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը թողարկում է 2026 թ.-ի պարտատոմսերի 4-րդ և 5-րդ տրանշները՝ 2,5 մլրդ դրամ և 5 մլն դոլար ծավալով

2026 թվականի հունիսի 15-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

Եվրոյի փոխարժեքը բարձրացել է հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ դոլարն ու ռուբլին նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի հունիսի 12-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 11-ի համեմատ նվազել է 0.24 կետով՝ կազմելով 368.18 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img