Հայաստանի ԲՏԱ Բանկը 2012 թվականին իր ուժերը կկենտրոնացնի նաև փոքր և միջին բիզնեսի վրա

28.04.2012 17:04
Հայաստանի ԲՏԱ Բանկը 2012 թվականին իր ուժերը կկենտրոնացնի նաև փոքր և միջին բիզնեսի վրա

«ԱՌԿԱ» գործակալության հարցազրույցը «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Նուր Բակբերգենովի հետ

«ԱՌԿԱ». Որքանո՞վ է արդյունավետ ավարտել 2011 թվականը ԲՏԱ Բանկը Հայաստանում:

Ն.Բակբերգենով. 2011 թվականը մեզ համար ակտիվ տարի էր: Մեկ տարվա ընթացքում բանկը վարկային պորտֆելի 13.2 տոկոսանոց աճ է ապահովել (ընդ որում` միայն 4-րդ եռամսյակում`11,8%-ով )` մինչև 4.8 մլրդ դրամ  (12.6 մլն դոլար), ինչը կազմում է ակտիվների շուրջ 52 տոկոսը: Արդյունքում, բանկի ակտիվները 2011 թվականի ընթացքում աճել են 14 տոկոսով և կազմել 9,4 մլն դրամ կամ 24,4 մլն դոլար: Միաժամանակ, 4-րդ եռամսյակում աճը կազմել է գրեթե 10 տոկոս:

«ԱՌԿԱ». Ղազախստանի ԲՏԱ Բանկում ստեղծված իրավիճակը կազդի՞ Հայաստանի ԲՏԱ Բանկի գործունեության վրա:

Ն.Բակբերգենով. Բանկի վերակազմավորումն անհրաժեշտ քայլ է, որը թույլ կտա ամրապնդել ֆինանսական դրությունը և հեռանկարում վերականգնել շուկայում ունեցած դիրքերը: Պետական աջակցությունը երկարաժամկետ հեռանկարում առանցքային գործոն է:

Ամեն դեպքում Հայաստանի ԲՏԱ Բանկը շարունակում է հաճախորդների սպասարկմանն ուղղված իր կայուն աշխատանքը գործունեության բոլոր ուղղություններով:

«ԱՌԿԱ». Ի՞նչ խնդիրներ եք դրել ձեր առջև 2012 թվականին: Բիզնեսի ո՞ր ուղղություններն է Բանկն այս տարի դիտարկում որպես առավել եկամտաբեր:

Ն.Բակբերգենով. Մենք մեր ջանքերը կենտրոնացնում ենք փոքր և միջին բիզնեսի և ֆիզիկական անձանց սպասարկման վրա: Մենք ՓՄՁ շուկան դիտարկում ենք ընդհանուր առմամբ, այդ թվում` անհատ ձեռներեցներին և 3-ամսյա պատմություն ունեցող սթարթափերին: Այդ դեպքում վարկերը տրվում են անշարժ գույքի գրավադրմամբ:

ՓՄՁ-ի հատվածն առավել կայուն է մասնակիցների թվի հաշվին: Երբ անկում է սկսվում, խաղացողների մի մասը հեռանում է շուկայից, սակայն մնացածն ավելի ուժեղ են դառնում: ՓՄՁ-ի վարկավորման հիմնական դժվարությունը «գորշ և սև հաշվետվությունն է», բայց հաճախորդի և նրա վարկային պատմության մասին տեղեկություն հավաքելիս՝ մեր բանկը գտնում է նույնիսկ ամենաբարդ դեպքերի ֆինանսավորման ուղիներ` հենվելով այլ շուկաներում և այլ բնագավառներում ընկերությունների ունեցած փորձին:

Հաճախորդների հետ հարաբերություններում մենք որդեգրել ենք բաց լինելու քաղաքականությանը` յուրաքանչյուր հաճախորդ կարող է կապվել ցանկացած ղեկավարի հետ, և հարցերը կլուծվեն իրական ժամանակի ռեժիմում: Իր կողմից բանկը պատասխան թափանցիկություն է պահանջում նաև հաճախորդներից:

«ԱՌԿԱ». Մրցակցային ի՞նչ առավելությունների հաշվին է բանկը մտադիր զարգացնել իր գործունեությունը երկրում։

Ն.Բակբերգենով. Մեր առանցքային առավելությունը մտավոր կապիտալն է և ԲՏԱ Խմբի բանկերի տեխնոլոգիաների հասանելիությունը։ Մենք ոչ միայն կարող ենք տեխնոլոգիաներ ներդնել ԱՊՀ ցանկացած շուկայից, այլ նաև ուղեկցել հաճախորդի գործարքը Համագործակցության ցանկացած երկրում։ Մենք պատրաստ ենք դիտարկել նոր գաղափարներ, բիզնես–ծրագրեր և մեր հաճախորդների և նրանց գործընկերների բիզնեսը զարգացնել ԱՊՀ–ում, պատրաստ ենք գործարքներ կատարել ԱՊՀ բոլոր երկրների տարածքներում։ Մենք աճում ենք մեր հաճախորդների գործարքների հետ միասին։

Բանկային ծառայությունների նկատմամբ հաճախորդների պահանջների ընդլայնումը, մրցակցության և արտաքին միջավայրի փոփոխությունների նկատմամբ ընտելացումը մրցակցային հաջող պայքարում հանգեցնում է Բանկի մտավոր կապիտալի ձևավորման անհրաժեշտությանը։ Մտավոր կապիտալի առկայությունը սահմանում է բանկի մրցակցային առավելությունները և թույլ է տալիս վարքագծի արդյունավետ ռազմավարություն մշակել բանկային ծառայությունների շուկայում։

«ԱՌԿԱ». Նախորդ տարի Հայաստանի ԲՏԱ Բանկը խոսում էր այն մասին, որ մտադիր է առաջիկա երեք տարիներին ավելացնել վարկային պորտֆելը մինչև 50 մլն դոլար։ Ինչպե՞ս է ընթանում այդ ծրագրերի իրագործումը։

Ն.Բակբերգենով. Մենք մինչև նախատեսված ժամկետը ծրագրերի ամբողջական իրագործման հույս ունենք։ 2011 թվականին մենք զգալիորեն ակտիվացել ենք ՓՄՁ–ի վարկավորման մասով տրանսպորտի և կապի, առևտրային հատվածի, հանրային սննդի և ծառայությունների ոլորտներում։ Դրա շնորհիվ 2011 թվականի արդյունքներով, Բանկն ապահովեց  վարկային պորտֆելի աճի վերոնշյալ ցուցանիշը 13.2 տոկոսով` հասցնելով այն 4.8 մլրդ դրամի։

«ԱՌԿԱ».Վարկավորման ո՞ր ոլորտներն են առաջնահերթ բանկի համար: Որքա՞ն է խնդրահարույց վարկառուների մասնաբաժինը ընդհանուր պորտֆելում:

Ն.Բակբերգենով. Խնդրահարույց պարտքը նույն գործընթացի երկու կողմն է։ Մի կողմից, դա ընթացակարգերի դյուրացումն է, գրավների արտադատարանական իրացումը, տեղեկության թափանցիկությունն ու հասանելիությունը։ Մյուս կողմից, վարկառուի համար ավելի է մեծանում սեփական ուժերի և հնարավորությունների հաշվարկման անհրաժեշտությունը։ Այսօր խնդրահարույց վարկերի բաժինն ընդհանուր վարկային պորտֆելում կազմում է 3.5 տոկոս։ Մենք ակտիվ աշխատում ենք այդ ուղղությամբ` մշտապես վերահսկելով իրավիճակը։

«ԱՌԿԱ». Ո՞րն է բանկի ռազմավարությունը երկրի ներկա մրցակցային պայմաններում հաճախորդների հետագա ներգրավման ուղղությամբ։ Ինչպիսի՞ն է ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց հարաբերակցությունը բանկի հաճախորդային բազայում։

Ն.Բակբերգենով. Մենք փոխգործակցության անհատական ծրագիր ենք կիրառում հաճախորդների հետ, ինչը մրցակցային առավելություն է և նպաստում է երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը։ Հաճախորդի առավելագույն բավարարվածության համար մենք հոգատար վերաբերմունք ենք ցուցաբերում յուրաքանչյուրի նկատմամբ։ Մեր աշխատակիցներն ամենօրյա որակյալ աշխատանքով նպաստում են Բանկի հանդեպ հաճախորդների վստահության բարձրացմանը։

Բանկի հաճախորդային բազան վերջին ժամանակներում կրկնապատկվել է, տվյալ պահին դրա մոտ 35 տոկոսն իրավաբանական անձինք են, մնացած 65 տոկոսը` ֆիզիկական անձինք և անհատ ձեռներեցներ։

«ԱՌԿԱ». Որո՞նք են առաջիկայում վարկերի և ավանդների տոկոսադրույքների դինամիկայի ձեր կանխատեսումները Հայաստանում։

Ն.Բակբերգենով. Չեմ կարծում, թե առաջիկայում ինչ-որ բան կփոխվի։ Եթե փոփոխություններ լինեն, ապա՝ չնչին, հնարավոր է վարկերի տոկոսադրույքների նվազում։ Նաև կանխատեսում ենք դրամային ավանդների տոկոսադրույքների բարձրացում։

«ԱՌԿԱ». Այսօր ավելի հաճախ են պտտվում ճգնաժամի նոր փուլի վերաբերյալ կանխատեսումները։ Արդյո՞ք, ռիսկ–մենեջմենթի ձեր համակարգը նկատի է առնում նոր ճգնաժամի ֆորմալ ազդանշաններ, և եթե այո, ապա ինչպե՞ս։

Ն.Բակբերգենով. Մարդկային հոգու հատկություններից մեկը լավագույնն ունենալու հույսն է, և հենց դա է տնտեսության արագ վերականգնման պատճառը` նոր կապիտալները ձգտում են դեպի թափուր տեղեր։ Ճգնաժամը ցանկացած առաջընթացի անխուսափելի մասն է։ Ճգնաժամը ոչ թե տնտեսությունում է, այլ գլխում։

Ռիսկ–մենեջմենթում ինչ մոդել էլ կիրառենք, անհրաժեշտ է հաշվի առնել որոշ գործոններ, որոնց հետ կարելի է բախվել` մոդելը կարող է թույլ չտալ, հաշվի չառնել, չպաշտպանել և այլն։ Ռիսկ մենեջմենթի համակարգերն ու մոդելները կատարյալ չեն։

Շատ կարևոր է, որ ռիսկ–մենեջմենթն ուղղված լինի ապագային, որ այն փորձի հասկանալ սեփական ընկերության ռազմավարությունն արագ փոփոխվող կոնյունկտուրայի պայմաններում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև