Հայաստանի փողի զանգվածի ծավալը մարտին աճել է 1,9%-ով՝ դառնալով 1134,4 մլրդ դրամ

03.05.2012 17:37
Հայաստանի փողի զանգվածի ծավալը մարտին աճել է 1,9%-ով՝ դառնալով 1134,4 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2012 թ.-ի մարտի վերջին, փետրվարի համեմատ, աճել է 20,7 մլրդ դրամով կամ 1,9%-ով և կազմել է ավելի քան 1134,4 մլրդ դրամ:
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով` կանխիկ գումարի ծավալը բանկային համակարգից դուրս մարտի վերջին կազմել է շուրջ 321.3 մլրդ դրամ՝ փետրվարի վերջի ավելի քան 319,5 մլրդ դրամի համեմատ, ցպահանջ ավանդները (դրամով) 156,7 մլրդ դրամ են կազմել` նախորդ ամսվա վերջի 154,7 մլրդ դրամի համեմատ։
Ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում ավելի քան 171,9 մլրդ դրամ է կազմել` փետրվարի վերջի 157,3 մլրդ դրամի համեմատ։ Ընդ որում, արտարժույթով ավանդների ծավալը ավելի քան 484,5 մլրդ դրամ է կազմել` նախորդ ամսվա վերջի 482,2 մլրդ դրամի դիմաց։
Արտարժույթով ավանդների մասնաբաժինը փողի զանգվածի կազմում մարտի վերջին կազմել է 42,7%.
Միաժամանակ փողի բազմարկիչը մարտի վերջին 2,05 է կազմել՝ փետրվարի  համեմատ ավելանալով 0,07 կետով։ (1 դոլարը 392,06 դրամ է):-0-
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2012 թ.-ի մարտի վերջին, փետրվարի համեմատ, աճել է 20,7 մլրդ դրամով կամ 1,9%-ով և կազմել է ավելի քան 1134,4 մլրդ դրամ:
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով` կանխիկ գումարի ծավալը բանկային համակարգից դուրս մարտի վերջին կազմել է շուրջ 321.3 մլրդ դրամ՝ փետրվարի վերջի ավելի քան 319,5 մլրդ դրամի համեմատ, ցպահանջ ավանդները (դրամով) 156,7 մլրդ դրամ են կազմել` նախորդ ամսվա վերջի 154,7 մլրդ դրամի համեմատ։
Ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում ավելի քան 171,9 մլրդ դրամ է կազմել` փետրվարի վերջի 157,3 մլրդ դրամի համեմատ։ Ընդ որում, արտարժույթով ավանդների ծավալը ավելի քան 484,5 մլրդ դրամ է կազմել` նախորդ ամսվա վերջի 482,2 մլրդ դրամի դիմաց։
Արտարժույթով ավանդների մասնաբաժինը փողի զանգվածի կազմում մարտի վերջին կազմել է 42,7%:
Միաժամանակ փողի բազմարկիչը մարտի վերջին 2,05 է կազմել՝ փետրվարի  համեմատ ավելանալով 0,07 կետով։ (1 դոլարը 392,06 դրամ է):-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև