ՀՀ առևտրային բանկերը 2012 թ.-ի I եռամսյակում պետբյուջե են վճարել մոտ 6,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում 2012 թվականի I եռամսյակի արդյունքներով ընդգրկվել է 21 առևտրային բանկ, որոնք  պետբյուջե են վճարել մոտ 6,8 մլրդ դրամ, հայտնում է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ):
Միաժամանակ 2011 թվականի հունվար-մարտին 20 բանկերի կողմից պետբյուջե վճարված հարկերի ծավալը կազմում էր 4,4 մլրդ դրամ:
Տվյալների համաձայն՝ բանկերի կողմից վճարված բոլոր հարկերի կառուցվածքում  հարկային մարմինները բանկերից հավաքել են ավելի քան 6,7 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմինները՝ 56,6 մլն դրամ:
Միաժամանակ բանկերին հաշվետու ժամանակահատվածում բաժին է ընկել Հայաստանի հազար խոշորագույն հարկատուների կողմից վճարած հարկերի ընդհանուր ծավալի 5,6 տոկոսը:
Բանկերից առաջատարների թվում են՝ ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ (ավելի քան 780,1 մլն. դրամ՝ 18-րդ տեղ), HSBC Բանկ Հայաստանը (մոտ 685,5 մլն. դրամ՝ 25-րդ տեղ), Ամերիաբանկը (շուրջ 668,1 մլն. դրամ՝ 26-րդ տեղ) և Մելլաթ բանկը (ավելի քան 666,7 մլն. դրամ, 27-րդ տեղ):
Առաջին հարյուր խոշոր հարկատուների թվում են նաև ՎՏԲ Բանկ Հայաստանը  (մոտ 605,1 մլն. դրամ, 32-րդ տեղ), Յունիբանկը (մոտ 455,8 մլն. դրամ՝ 46-րդ տեղ), Հայբիզնեսբանկը (մոտ 429,8 մլն. դրամ՝ 48-րդ տեղ), Արդշինինվեստբանը (ավելի քան 369,5 մլն. դրամ, 61-րդ տեղ), Պրոմեթեյ բանկը (ավելի քան 314,6 մլն. դրամ, 66-րդ տեղ), Արարատբանկը (ավելի քան 305,6 մլն. դրամ, 70-րդ տեղ),  Հայէկոնոմբանկը (մոտ 248,3 մլն. դրամ, 82-րդ տեղ), Ինեկոբանկը (ավելի քան 239 մլն. դրամ՝ 85-րդ տեղ), Կոնվերս Բանկը (մոտ 225,7 մլն. դրամ, 89-րդ տեղ) և Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը (մոտ 217,2 մլն. դրամ, 95-րդ տեղ):
Ընդհանուր առմամբ, Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2012թ. առաջին եռամսյակում պետբյուջե են վճարել ավելի քան 121,3 մլրդ դրամ՝ 2011 թվականի առաջին եռամսյակի 106,5 մլրդ դրամի դիմաց: ($1 – 391,87 դրամ): –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img