ՀՀ ԿԲ ընդհանուր պարտավորությունները 2011 թվականին աճել են 16,7%-ով

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի ընդհանուր պարտավորությունները 2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 1 105,6 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ դրանք մեկ տարում ավելացել են 158,6 մլրդ դրամով կամ 16,7%ով:

Ըստ ՀՀ ԿԲ ներկայացրած հաշվետվության, 2011 թվականի ընթացքում բանկի արժույթային պարտավորությունները մեծացել են 11,1%- ով և կազմել 455,6 մլրդ դրամ:

ՀՀ կառավարության հանդեպ պարտավորությունները 2010 թվականի 3 989,1 մլն դրամից նվազել են մինչև 3 974,9 մլն դրամ (0,4% անկում):

Ֆինանսական և այլ հաստատությունների ավանդներն ու հաշիվների մնացորդները հաշվետու 2011 թվականի ընթացքում տարեսկզբի 99,7 միլիարդից, դեկտեմբերի 31-ի տվյալներով, հասել են 104,3 միլիարդի (4,7 տոկոս աճ):

Ընթացիկ ժամանակահատվածում մեծացել են նաև ԿԲ այլ փոխառությունները՝ տարեսկզբի 27,6 մլրդ դրամից դեկտեմբերի 31-ին հասնելով 38,8 միլիարդի: ԿԲ այլ պարտավորությունները կազմել են 153,9 մլն դրամ:

Հաշվետվության տվյալներով, ԿԲ դրամական միջոցներին բաժին է ընկել ողջ պարտավորությունների 58,8%-ը՝ 650,1 մլրդ դրամ, ինչը 2010թ.-ի ցուցանիշը գերազանցում է 21,1%-ով:

ՀՀ կառավարության հանդեպ ԿԲ պարտավորությունները 2011թ.-ին նվազել են 24,7%-ով և կազմել 80,2 մլրդ դրամ:

Շրջանառության մեջ գտնվող թղթադրամները և մետաղադրամները մեկ տարում աճել են 14,5%-ով՝ հասնելով 398,8 մլրդ դրամի:

Ֆինանսական և այլ հաստատությունների ավանդներն ու հաշիվների մնացորդները մեծացել են 2,1 անգամ՝ կազմելով 166,8 մլրդ դրամ:
Այլ դրամային պարտավորությունները դեկտեմբերի 31-ին կազմել են 3,3 մլրդ դրամ ($1-ը 391,86 դրամ է): –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img