Հայաստանում դոլարացման մակարդակը մոտ 65% է կազմում.

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության դոլարացման մակարդակը մոտ  65% է կազմում, ասաց HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը:
«Այսօր արտարժույթով և դրամով դեպոզիտների հարաբերակցությունը միջինը կազմում է 65%-ը 35%-ի դիմաց»,- ասաց նա լրագրողներին:
Նրա խոսքերով՝ դոլարացման մակարդակն ուղղակիորեն կապված է շուկայի վրա պարտադիր պահուստավորման նորմատիվում փոփոխությունների ազդեցության հետ:
«Փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելուց հետո կարճաժամկետ ժամանակահատվածում շուկայում տեղի ունեցավ տոկոսադրույքների աճ, սակայն հետո իրավիճակը կայունացավ: Այն, թե դա ինչ ազդեցություն կունենա շուկայի վրա ավելի երկարաժամկետ ժամանակահատվածում, կախված կլինի տնտեսության դոլարացման աստիճանից»,- ասաց Քլիֆորդը:
Այդ կապակցությամբ նա նշեց, որ Կենտրոնական բանկը նպատակ ուներ իջեցնել դոլարային դեպոզիտների տոկոսադրույքները, ինչը բնակչության համար խթան կլիներ՝ դեպոզիտները ներդնել ազգային արժույթով:
«Մենք դա արդեն անում ենք: Դրամային դեպոզիտների տոկոսադրույքները մեզ մոտ կազմում են տարեկան 9%, իսկ դոլարայիններինը՝ 3%»,- ասաց Քլիֆորդը՝ ավելացնելով, որ եթե նման դիրքորոշում որդեգրեն նաև մյուս բանկերը, երկրում դոլարացման մակարդակը կկրճատվի:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցվել է 1995 թ.-ի սեպտեմբերի 25-ին: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսը, բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թ.-ի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիայի անդամ է: –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img