ՀՀ բանկային համակարգի շահույթը 1-ին եռամյսակում կազմել է 7,8 միլիարդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կազմել է մոտ 7,8 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8,1 միլիարդ դրամի համեմատ, նշվում է ՀՀ ԿԲ-ի՝ ՀՀ տարածքում գործող բանկերի՝ 2010թ.-ի չորրորդ  եռամսյակի գործունեության ամփոփագրում:
ԿԲ տվյալների համաձայն՝  բանկերի ստացած եկամտի ծավալը մինչև հարկվելը կազմել է շուրջ 9,6 մլրդ դրամ (2011թ.-ի 1-ին եռամսյակի վերջին՝ 10,1 միլիարդ դրամ)։
Բանկերի տոկոսային եկամուտների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 54,2 մլրդ դրամ՝ 24,4 մլրդ դրամ տոկոսային ծախսերի դեպքում։ Միաժամանակ բանկերի ոչ տոկոսային եկամուտները կազմել են շուրջ 11,2 մլրդ դրամ՝ 21,9 միլիոն դրամ ոչ տոկոսային ծախսերի դեպքում։
Առաջին եռամսյակի արդյունքում բանկերի զուտ տոկոսային եկամուտները կազմել են ավելի քան 29,9 մլրդ դրամ (39,6% աճ 2011թ. առաջին եռամսյակի համեմատ), իսկ զուտ ոչ տոկոսային եկամուտները՝ մինուս 10,7 մլրդ դրամ (մինուս 7,8 միլիարդ դրամի համեմատ)։
Միաժամանակ բանկերի հատկացումները հնարավոր կորուստների պահուստին կազմել է շուրջ 29,2 միլիարդ դրամ, հնարավոր կորուստների պահուստից վերադարձը՝ 19,7 միլիարդ դրամ, ինչի կապակցությամբ զուտ մասհանումները կազմել են 9,5 միլիարդ դրամ՝ 2011 թ.-ի առաջին եռամսյակի 3,5 միլիարդ դրամի համեմատ:
Դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ և 444 մասնաճյուղ (1 դոլարը 393,07 դրամ է)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img