Հայաստանում ռեզիդենտների վարկավորման ծավալը մարտին աճել է 2,8%-ով և 1 316,8 մլրդ դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը մարտին, փետրվարի համեմատ, աճել է 2,8 տոկոսով և մարտի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 1 316,8 մլրդ դրամ, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում:

Միաժամանակ ոչ ռեզիդենտների վարկավորման ծավալը կրճատվել է 8,9 տոկոսով՝ կազմելով ավելի քան 37,2 մլրդ դրամ:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերը մարտին, փետրվարի համեմատ, աճել են 2,2 տոկոսով՝ կազմելով ավելի քան 497,3 մլրդ դրամ: Միաժամանակ արտարժութային վարկերն ավելացել են 3,2 տոկոսով և կազմել շուրջ 819,4 մլրդ դրամ:

Աղբյուրը նշում է, որ ոչ ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերը մարտին, փետրվարի համեմատ, կրճատվել են 11,7%-ով և մարտի վերջի դրությամբ կազմել են շուրջ 9,8 մլրդ դրամ, իսկ արտարժութային վարկերը կրճատվել են 7,9 տոկոսով՝ կազմելով շուրջ 27,4 մլրդ դրամ: ($1 – 395,85 դրամ)–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Եվրոյի և դոլարի փոխարժեքը բարձրացել է, ռոււբլին՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 0․14 կետով և կազմել 429․12 դրամ, իսկ ռուբլին նվազել է 0․0645 կետով և կազմել 5․0629 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img