Բանկերի կողմից ռեզիդենտ-ձեռնարկությունների վարկավորման ծավալը մարտին ավելացել է 2,7%- ով՝ հասնելով 794,4 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ-ձեռնարկություններին տրամադրված վարկերի ծավալն այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, ավելացել է 2,7 տոկոսով և կազմել ավելի քան 794,4 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Հաղորդագրության համաձայն, ձեռնարկություններին դրամով տրամադրված վարկերի ծավալը մարտին, նախորդ ամսվա համեմատ, կրճատվել է 0,4 տոկոսով և կազմել 154մլրդ դրամ, իսկ արտարժույթով տրամադրված վարկերի ծավալն ավելացել է 3,3 տոկոսով՝ հասնելով ավելի քան 626,9 մլրդ դրամի:

Ըստ աղբյուրի, մասնավոր ձեռնարկություններին դրամով տրամադրված վարկերը մարտին, փետրվարի համեմատ, ավելացել են 0,5 տոկոսով՝ հասնելով շուրջ 151,7 մլրդ դրամի, իսկ արտարժույթով տրամադրված վարկերն ավելացել են 3,2 տոկոսով՝ հասնելով 607,5 մլրդ դրամի:

Միաժամանակ պետական ձեռնարկություններին դրամով տրամադրված վարկերը կրճատվել են 2,5 տոկոսով՝ կազմելով շուրջ 2,3 մլրդ դրամ, իսկ արտարժույթով տրամադրված վարկերը աճել են 6,6 տոկոսով՝ կազմելով 13,6 մլրդ դրամ: (1 դոլարը 396,99 դրամ է)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img