Հայաստանի ՎԿ վարկային ներդրումների ծավալը մարտին աճել է 4,1%ով՝ մինչև 89,3 մլրդ. դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների կողմից մարտին տրված վարկերի ծավալը, փետրվարի համեմատ, աճել է 4,1%-ով և կազմել մոտ 89,3 մլրդ, դրամ, նշվում է Կենտրոնական բանկի հաշվետվությունում:

Ժամկետային վարկային ներդրումները տրամադրված վարկերի ընդհանուր ծավալում կազմել են 98,7% և մարտին հասել են շուրջ 88,1 մլրդ. դրամի: Միաժամանակ մարտին, նախորդ ամսվա համեմատ, տվյալ ցուցանիշի աճը կազմել է 4,2%:

Հաշվետվության համաձայն՝ երկարաձգված վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 849 մլն. դրամ՝ փետրվարի ցուցանիշի համեմատ կրճատվելով 0,7%-ով և կազմել են վարկային կազմակերպությունների վարկային ներդրումների մոտ 1%-ը:

Միաժամանակ ժամկետանց դրամային վարկերը՝ տրամադրված վարկերի ընդհանուր ծավալի  0,4% մասնաբաժնով, կազմել են 335 մլն. դրամ: Միաժամանակ տվյալ ցուցանիշի անկումը մարտին կազմել է 4,6%: ($1-396,99 դրամ է):–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img