Հայկական բորսայում արժեթղթերով գործարքների ծավալն ապրիլին կրճատվել է 30,21%-ով՝ կազմելով 435,7 մլն. դրամ

18.05.2012 12:49
Հայկական բորսայում արժեթղթերով գործարքների ծավալն ապրիլին կրճատվել է 30,21%-ով՝ կազմելով 435,7 մլն. դրամ
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/.  NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2012թ. ապրիլին, մարտի համեմատ, գրանցվել է արժեթղթերով գործարքների ծավալի անկում:  NASDAQ OMX Արմենիա բորսայում արժեթղթերով գործարքների ծավալը ապրիլին կազմել է ավելի քան 435,7 մլն. դրամ՝ մարտի ավելի քան 624,3 մլն. դրամի դիմաց՝ կրճատվելով 30,21%-ով:
Միաժամանակ կորպորատիվ պարտատոմսերով գործարքների ծավալը կազմել է ավելի քան 126,8 մլն. դրամ կամ ընդհանուր ծավալի 29,1%-ը: Պետական պարտատոմսերով գործարքների ծավալը կազմել է մոտ 256,9 մլն. դրամ կամ 59%: Բաժնետոմսերով գործարքներն ապրիլին կազմել են ավելի քան 52 մլն. դոլար կամ 11,9%:
Ըստ NASDAQ OMX Արմենիայից ստացված տվյալների «ԱՌԿԱ» գործակալության իրականացրած վերլուծության՝ ապրիլին առևտրային նստաշրջանների ժամանակ գործարքներն իրականացվել են պետական պարտատոմսերով և չորս մասնավոր ընկերությունների կորպորատիվ պարտատոմսերով:
NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:
2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առքուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին: (1 դոլարը 396,98 դրամ է)-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև