Գազպրոմբանկն ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլարի վարկեր և վարկային գծեր է տրամադրել «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ ՓԲԸ-ին

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 30-ի դրությամբ «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն  տրամադրել է ավելի քան 100.0 մլն ԱՄՆ դոլարի վարկեր և վարկային գծեր «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ին, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, տրամադրված գումարից 50.0 մլն ԱՄՆ դոլար գումարն ուղղվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի նպատակային ֆինանսավորմանը` Հրազդանի ՀԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի արդիականացմանը, իսկ մնացած միջոցները` կորպորատիվ հաճախորդների և փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը:

«Գազպրոմբանկե ԲԲԸ-ն  հանդիսանում է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ 100% բաժնետերը: 2008թ.-ին «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն ավելացրել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի կանոնադրական կապիտալը 20 մլն, իսկ 2009թ-ին` ևս 10 մլն ԱՄՆ դորալով: Բանկի կանոնադրական կապիտալը 30.04.2012թ. դրությամբ կազմել է 31.5 մլն ԱՄՆ դոլար: 2012թ-ին «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն մտադիր է ավելացնել Բանկի կանոնադրական կապիտալը 10 մլն ԱՄՆ դորալով: –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img