Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը միացել է «Յունիստրիմ» արագ դրամական փոխանցումների համակարգին

25.05.2012 12:04
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը միացել է «Յունիստրիմ» արագ դրամական փոխանցումների համակարգին
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն միացել է «Յունիստրիմ» արագ դրամական փոխանցումների համակարգին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:
Տվյալ համակարգի միջոցով իրականացվում են արագ դրամական փոխանցումներ ԱՊՀ և որոշ արտասահմանյան երկրների միջև: Փոխանցումները կատարվում են ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով:
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իրականացնում է նաև միջազգային դրամական փոխանցումներ «БЫСТРАЯ ПОЧТА», «MIGOM», «CONTACT», «MONEYGRAM» և «BLIZKO» համակարգերի միջոցով:
Հաղորդագրության համաձայն՝ բանկն իրականացնում է առանց հաշվի բացման «Գազպրոմ-Էքսպրես» անվանական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան: Առաջիկայում բանկը մտադիր է միանալ նաև «ANELIK»  համակարգին:
«Բանակցություններ են ընթանում ևս մեկ վճարային համակարգի հետ, որը վերահսկում է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում փոխանցումների 50 տոկոսը»,- ասվում է հաղորդագրությունում:
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռներեց կազմակերպություններին աջակցության համար: Բանկի 100%-ով բաժնետերն է ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: Բանկը հանդիսանում է VISA և MasterCard խոշորագույն միջազգային վճարային համակարգերի, ինչպես նաև  ArCa տեղական վճարային համակարգի լիիրավ անդամը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև