Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ ավելի քան 74,2 մլն դոլար են գնել

29.05.2012 12:33
Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ ավելի քան 74,2 մլն դոլար են գնել

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մայիսի 21-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել շուրջ 74,2 մլն դոլար՝ 1 դոլարի դիմաց 400,9 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 4,4 մլն եվրո և շուրջ 527,9 մլն ռուբլի՝ 1 եվրոյի դիմաց 506,85 դրամ, ռուբլու դիմաց՝ 12,69 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է ավելի քան 101,6 մլն դոլար, մոտ 11,1 մլն եվրո և 96,4 մլն ռուբլի՝  1 դոլարի դիմաց 402,9 դրամ, 1 եվրոյի դիմաց 512,14 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,9 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ միջբանկային շուկայում հաշվետու ժամանակահատվածում 2,2 մլն դոլարի առուվաճառքի գործարք է իրականացվել՝ 1 դոլարի դիմաց 407,44 դրամ միջին կշռված փոխարժեքով: Ընդ որում` միջբանկային շուկայում ռուբլով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել:

Բացի այդ, մայիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 35 մլն դոլար ($1 – 406,68 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև