Դոլարի փոխարժեքը Հայաստանում կնորմալանա հունիսին. փորձագետ

29.05.2012 17:14
Դոլարի փոխարժեքը Հայաստանում կնորմալանա հունիսին. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Դոլարի փոխարժեքը Հայաստանում կնորմալանա հունիսին, կարծում է Երևանի պետհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տնտեսագիության թեկնածու Հայկ Մնացականյանը՝ հիմնվելով վիճակագրական տվյալների վրա:
Նրա խոսքերով՝ դրամի ներկայիս արժեզրկման վրա ազդում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնները, ընդ որում վերջինը պայմանավորված է սեզոնայնությամբ:
«Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա կարելի է նկատել, որ Կենտրոնական բանկի տվյալներով՝ Հայաստանում մայիսին դրամի փոխարժեքի նման փոփոխություն է տեղի ունեցել, ինչը կապված էր ամառվա սկզբին երկրում արտարժույթի պահանջարկի աճի հետ»,- ասել է Մնացականյանը՝ պարզաբանելով, որ դա պայմանավորված է նրանով, որ քաղաքացիների մի մասը արձակուրդն արտերկրում է անցկացնում:
Հիմնվելով վերլուծական տվյալների վրա՝ փորձագետը նշեց, որ սովորաբար Հայասանում դոլարի փոխարժեքը մայիսին ավելի բարձր է լինում, քան հունիսին:
Որպես արտաքին գործոն Մնացականյանը նշեց համաշխարհային շուկաներում նավթի գների իջեցումը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կանդրադառնա դրամի արժեզրկումը գնաճի վրա, Մնացականյանը նշեց, որ ՀՀ Կենտրոնական բանկը գների աճի զսպման քաղաքականություն է իրականացնում՝ ենթադրելով գնաճի 4,5% (±1,5%) մակարդակ:
Նա ընդգծեց, որ Հայաստանում դոլարի փոխարժեքը չի վերադառնա այն մակարդակին, որտեղից սկսել է աճել:
Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի ամենաբարձր ցուցանիշը վերջին ամիսներին գրանցվել է մայիսի 25-ին՝ 406,68 դրամ $1 դիմաց: –0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև