Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվները I եռամսյակում աճել են 13,4%-ով՝ հասնելով 35,7 մլրդ. դրամի

30.05.2012 12:50
Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվները I եռամսյակում աճել են 13,4%-ով՝ հասնելով 35,7 մլրդ. դրամի
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվները 2012թ. առաջին եռամսյակում աճել են 13,4%-ով՝ մարտի 31-ի դրությամբ կազմելով 35,7 մլրդ. դրամ, նշվում է 2012թ. առաջին եռամսյակի «Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերում»:
Հաշվետվության համաձայն՝ ապահովագրական ընկերությունների ակտիվների կազմում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ ունեցել են ավանդները բանկերում՝ 38,7%, այնուհետև ուղղակի ապահովագրության գծով ստացվելիք ապահովագրավճարներն են՝ 12.5%, տրամադրված փոխառությունները՝ 8.9% և արժեթղթերում ներդրումները՝ 6.1%:
Միաժամանակ պարտավորություններն ավելացել են 26.5%-ով՝ կազմելով 22.1 մլրդ դրամ, որի 55.5%-ր կազմել են չվաստակած ապահովագրավճարները:
Մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 9 ապահովագրական ընկերություն:  ($1 – 406,75 դրամ է): —0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև