Ամերիաբանկը հայտարարում է «Կատարյալ» ավանդ դեպոզիտային ակցիայի մեկնարկի մասին

30.05.2012 16:18
Ամերիաբանկը հայտարարում է «Կատարյալ» ավանդ դեպոզիտային ակցիայի մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը հայտարարում է «Կատարյալ» ավանդ դեպոզիտային ակցիայի մեկնարկի մասին, որը կտևի մինչև օգոստոսի 15-ը, հայտնեց բանկի մանրածախ ծառայությունների բաժնի տնօրեն Արման Բարսեղյանը:

«Մենք փորձեցինք կանխագուշակել, թե դեպոզիտային ծառայությունների որ հիմնական առավելություններն են հետաքրքրում հաճախորդին: Այդպիսով, նոր ծառայության առաջին առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր ամիս մեկ օր ավել է հաշվվում, ինչը նշանակում է, որ ներդրված ավանդի 1 տարվա տոկոսագումարները կհաշվարկվեն լրացուցիչ 12 օրվա համար ևս»,- լրագրողներին ասաց նա:

Բարսեղյանի խոսքով՝ ավանդի ամբողջ տոկոսագումարները կարելի է ստանալ ավանդը ներդնելու պահին կամ ավանդի պայմանագրի գործողության ավարտին` ըստ հաճախորդի ընտրության:
«Տոկոսագումարը պայմանագրի ժամկետի սկզբում ստանալու դեպքում կազմում է 10,5%՝ դրամի դեպքում, 7% դոլարի և 6,2% եվրոյի դեպքում, տոկոսագումարը պայմանագրի ժամկետի վերջում ստանալու դեպքում կկազմի 11,9%, 7,5%, 6,7% համապատասխանաբար»,- նշեց նա:

Բարսեղյանը հայտնեց նաև, որ այս ավանդի ևս մեկ կարևոր առանձնահատկություն է այն, որ ավանդը 100% ապահովագրված է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի կողմից:
«Եթե այս ակցիայի ընթացքում հաճախորդի ավանդի գործողության ավարտին մնացել է առավելագույնը 2 ամիս, ապա կարող է երկարաձգել այն այս ավանդային ակցիայի պայմաններով` առանց կորցնելու նախորդ ավանդի հաշվեգրված տոկոսագումարները», - ավելացրեց նա:

Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն իր հերթին ընդգծեց, որ նոր ծառայության ներդրման շնորհիվ ընկերությունն ակնկալում է, որ երրորդ եռամսյակի արդյունքում դեպոզիտային պորտֆելի 15-20 տոկոս աճ կգրանցվի:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: ($1 – 406,75 դրամ):–-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև