Հայաստանի տնտեսական ակտիվության աճը 2012թ.-ի ապրիլին, 2011-ի ապրիլի համեմատ, կազմել է 7,5%

31.05.2012 17:05
Հայաստանի տնտեսական ակտիվության աճը 2012թ.-ի ապրիլին, 2011-ի ապրիլի համեմատ, կազմել է 7,5%
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական ակտվիվության ցուցանիշի աճը ընթացիկ տարվա ապրիլին, 2011 թվականի ապրիլի համեմատ, կազմել է 7,5 տոկոս, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:
Միաժամանակ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7,2 տոկոսով:
Ըստ վիճակագրական տվյալների՝ այս տարվա ապրիլին՝ 2011թ. ապրիլի համեմատ, շինարարության ոլորտում գրանցվել է 4,5% անկում: Իսկ շինարարական աշխատանքների ծավալը ապրիլին կազմել է ավելի քան 21,2 մլրդ դրամ՝ մարտի համեմատ ավելանալով շուրջ 2,2%ով:
Ապրիլին արտադրվել է ավելի քան 82,9 միլիարդ դրամի արդյունաբերական արտադրանք, ինչը 2011 թվականի ապրիլի ցուցանիշից բարձր է 12,3 տոկոսով և նախորդ ամսվա ցուցանիշից պակաս է 1,9 տոկոսով:
Հաշվետու ժամանակահատվածում գյուղատնտեսության ծավալը, նախորդ տարվա նույն շրջանի համեմատ, աճել է 2,3%-ով՝ կազմելով ավելի քան 38,9 մլրդ դրամ:
Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը 2012թ.-ի ապրիլի արդյունքներով կազմել է 175,4 մլրդ դրամ՝($447,7 մլն.)՝ 2011 թվականի ապրիլի համեմատ նվազելով 0,2%-ով:
2012թ. ապրիլին մատուցված ծառայությունների ծավալն աճել է 6,2%-ով՝ նախորդ տարվա նույն շրջանի համեմատ՝ կազմելով մոտ 73,7 մլրդ դրամ:
Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ աճը 2012 թվականին ծրագրված է 4,2 տոկոսի չափով: ($1-406,13 դրամ):–-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև