Archives by Month:

Calendar:

  • Calendar

    May 2012
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Archive for May, 2012

    ԿԲ-ն վերանայել է տնտեսական աճի կանխատեսումները

    Wednesday, May 23rd, 2012

    Հայաստանում 2012 թվականին տնտեսական աճը կանխատեսվում է 3,5-4,8 տոկոսի սահմաններում, ասվում է «ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագրում»:

    Հայաստանում ավանդների տոկոսադրույքները ապրիլին կրճատվել են միջինը 0,2 տ.կ.-ով և կազմել 8%

    Wednesday, May 23rd, 2012

    Հայաստանում ավանդների միջին տոկոսադրույքը ապրիլին, անցյալ ամսվա համեմատ, կրճատվել է 0,2 տ.կ.-ով և հասել 8 տոկոս մակարդակի, նշվում է ՀՀ ԿԲ կայքում տեղադրված տեղեկատվության մեջ:

    ՀՀ բանկերի և ՎԿ գրեթե կեսը կանխատեսում է 12-ամսյա գնաճ՝ 2.5-5.5% միջակայքում

    Wednesday, May 23rd, 2012

    Հայաստանում գործող բանկերի շուրջ 48.0%-ը և վարկային կազմակերպությունների 43.3%-ը: 12-ամսյա գնաճ է կանխատեսում՝ 2.5-5.5% միջակայքում, ասվում է ՀՀ ԿԲ հաշվետվությունում:

    Բորսային միջին կշռված փոխարժեքն անցել է հոգեբանական սահմանը և հասել $1 դիմաց 401,95 դրամի

    Tuesday, May 22nd, 2012

    ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում այսօրվա գործարքներով կազմել է $1 դիմաց 401,95 դրամ՝ մայիսի 18-ի առքուվաճառքի համեմատ ավելանալով 2,45 դրամով: ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում այսօրվա գործարքներով կազմել է $1 դիմաց 401,95 դրամ՝ մայիսի 18-ի առքուվաճառքի համեմատ ավելանալով 2,45 դրամով:
    Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց FOREX CLUB-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը, հայկական բորսայում մոտակա օրերին դոլարի բորսայական փոխարժեքը չի բարձրանա $1 դիմաց 403,5 դրամից, իսկ արդեն շաբաթվա վերջին կիջնի մինչև $1-ի դիմաց 400 դրամի:
    «Տվյալ կանխատեսումը պայմանավորված է նրանով, որ արդեն այսօր Հայաստանի Կենտրոնական բանկը միջամտել է արժութային առքուվաճառքին»,- նշեց նա:
    «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված ֆոնդային բորսայի տվյալների համաձայն՝ այսօր $20 մլն-ի (դրամով՝ ավելի քան 8 մլրդ դրամի) 100 գործարք է իրականացվել:
    Վերդյանը ենթադրեց, որ հենց ԿԲ-ն է բավարարել դոլարի բարձր պահանջարկը:
    Միաժամանակ, ըստ վերլուծաբանի, կանխիկ շուկայում դոլարի վաճառքի գինն այս շաբաթ կգտնվի $1 դիմաց 400-405 դրամի միջակայքում:
    Մայիսի 22-ին միջին շուկայական փոխարժեքներն են՝ $1 –401,07 դրամ, €1 – 511,93 դրամ: -0-

    NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով գործարքների ծավալը 17,5 մլն է կազմել

    Tuesday, May 22nd, 2012

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 14-18-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առքուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 17,5 մլն՝ նախորդ շաբաթվա ցուցանիշի համեմատ աճելով 52,8 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    Գազպրոմբանկն ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլարի վարկեր և վարկային գծեր է տրամադրել «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ ՓԲԸ-ին

    Tuesday, May 22nd, 2012

    Ապրիլի 30-ի դրությամբ «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն տրամադրել է ավելի քան 100.0 մլն ԱՄՆ դոլարի վարկեր և վարկային գծեր «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ին, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

    Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի ակտիվները մարտի 31-ի դրությամբ կազմել են 107,5 հազ. դրամ՝ աճելով 33%-ով:

    Monday, May 21st, 2012

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ակտիվները 2012թ. մարտի 31-ի դրությամբ կազմել են 107,5 հազ. դրամ՝ 2011թ-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելացնալով 26,7 հազ. դրամով կամ 33.1%-ով:

    ՀՀ ԿԲ ընդհանուր ակտիվները 1-ին եռամսյակում ավելացել են 7,7%՝ հասնելով 017,5 մլրդ դրամի

    Monday, May 21st, 2012

    ՀՀ կենտրոնական բանկի ընդհանուր ակտիվները 2012թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում կրճատվել են 84,4 մլրդ դրամով կամ 7,7 տոկոսով՝ մարտի 31-ի դրությամբ կազմելով շուրջ 1 017,5 մլրդ դրամ:

    Բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշն առաջին եռամսյակում 1,66% է կազմել

    Friday, May 18th, 2012

    Հայաստանի բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշն առաջին եռամսյակում 1,66% է կազմել՝ 2011 թվականի չորրորդ եռամսյակի 2.42%-ի դիմաց:

    Հայկական բորսայում արժեթղթերով գործարքների ծավալն ապրիլին կրճատվել է 30,21%-ով՝ կազմելով 435,7 մլն. դրամ

    Friday, May 18th, 2012

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2012թ. ապրիլին, մարտի համեմատ, գրանցվել է արժեթղթերով գործարքների ծավալի անկում: NASDAQ OMX Արմենիա բորսայում արժեթղթերով գործարքների ծավալը ապրիլին կազմել է ավելի քան 435,7 մլն. դրամ՝ մարտի ավելի քան 624,3 մլն. դրամի դիմաց՝ կրճատվելով 30,21%-ով: