ArCa համակարգով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմում է մոտ 6,5 մլրդ. դրամ կամ փոխանցումների ընդհանուր ծավալի մոտ 12,72%-ը

04.06.2012 12:18
ArCa համակարգով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմում է մոտ 6,5 մլրդ. դրամ կամ փոխանցումների ընդհանուր ծավալի մոտ 12,72%-ը
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. «Արմենիան Քարդ» (ArCa) հայկական վճարային համակարգում անկանխիկ գործարքների ծավալը կազմում է մոտ 6,5 մլրդ.դրամ կամ փոխանցումների ընդհանուր ծավալի մոտ 12,72%-ը, ասաց «Armenian Card» (ArCa) վճարային համակարգի գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյանը:
«Համակարգում այդ ցուցանիշը միջինը տատանվում է 12-13%-ի սահմաններում: Դա սկզբունքորեն վատ թիվ չէ, սակայն տվյալ ցուցանիշի աճը ձեռնտու կլինի բոլորին, այդ թվոըւմ՝ պետությանը, քանի որ անկանխիկ շրջանառությունը մաքուր, «սպիտակ» շրջանառություն է»,- ասաց նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում:
Ըստ Մխիթարյանի՝ այդ ուղղությամբ ընկերությունը վերջին երկու-երեք տարվա ընթացքում ամենամյա ակցիաներ է կազմակերպում MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ:
«Բանկերն իրենք ևս ամենամյա ակցիաներ են կազմակերպում, և սկզբունքորեն այդ աշխատանքը պետք է ամենօրյա կտրվածքով տարվի: Բանկերը պետք է աշխատեն հաճախորդների հետ»,- ընդգծեց նա:
Գործադիր տնօրենը հայտնեց նաև, որ «Armenian Card»-ը մտադիր է պլաստիկ քարտերի հնարավորությունների մասին նման ինֆորմատիվ ակցիաներ սկսել:
«Որոշ մտահղացումներ կան, և հնարավոր է տարեվերջին մենք սկսենք դրանք իրականացնել»,- ասաց նա:
Պատասխանելով Հայաստանում աշխատավարձային քարտերի մասին հարցին՝ Մխիթարյանը հստակեցրեց, որ «Armenian Card»-ի համակարգում պլաստիկ քարտերի տարբերակում չի իրականացվում:
Նշելով, որ աշխատավարձային նախագծերը բնակչության լայն շերտերին բանկեր ներգրավելու միջոցներից մեկն են, նա այդ նախագծերը դրական բնութագրեց:
«Մյուս կողմից բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով՝ փոխանցումներն աշխատավարձային քարտերով սահմանափակվում են միայն աշխատավարձի կանխիկացմամբ: Այդ հարցում քարտապանի հետ աշխատանքի դաշտ կա՝ տեղեկացվածության բարձրացման տեսակետից»,- ավելացրեց նա:
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2000 թ.-ի մարտի 16-ին որպես վճարների միասնական ազգային համակարգ: Այսօրվա դրությամբ Հայաստանի 21 առևտրային բանկերից 19-ը այս կամ այն կարգավիճակում մասնակցում է ArCa վճարային համակարգին: Ազգային համակարգի շրջանակներում շրջանառության մեջ են գտնվում տարատեսակ ապրանքներ՝ ArCa քարտերի հիման վրա՝ ArCa Debit, ArCa Classic, ArCa Gold, ArCa Business, ArCa Affinity, ArCa Co-branded, ArCa Platinum, ինչպես նաև ArCa կենսաթոշակային քարտ:
Ընկերությունը MasterCard Europe միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ է և VISA համակարգի համար պրոցեսինգային ծառայություններ մատուցող կենտրոն (Third Party Processor): ($1 –406,36 դրամ է)–0—

Բանալի բառեր: , ,

Partners news
Loading...

Կարդացեք նաև