Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ ավելի քան 70,6 մլն դոլար են գնել

05.06.2012 13:35
Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ ավելի քան 70,6 մլն դոլար են գնել

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մայիսի 29-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել շուրջ 70,6 մլն դոլար՝ 1 դոլարի դիմաց 405,38 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 5,7 մլն եվրո և շուրջ 513,3 մլն ռուբլի՝ 1 եվրոյի դիմաց 505,29 դրամ, ռուբլու դիմաց՝ 12,36 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է ավելի քան 90,8 մլն դոլար, ավելի քան 11,1 մլն եվրո և 102,4 մլն ռուբլի՝  1 դոլարի դիմաց 406,99 դրամ, 1 եվրոյի դիմաց 508,83 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,63 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, մայիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 30,5 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 41,7 մլն դոլար ($1 – 407,09 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև