Հայկական դրամի արժեզրկումը կազդի գնաճի վրա. փորձագետ

06.06.2012 17:51
Հայկական դրամի արժեզրկումը կազդի գնաճի վրա. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամի արժեզրկումը 2-3% -ով կազդի գնաճի վրա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը:

«Այս տարին «բարենպաստ» է գնաճայի ճնշումների տեսանկյունից: Դրամի արժեզրկումը չի նշանակում գների համամասնական աճ: Կարծում եմ՝ արժեզրկումը կազդի գնաճի վրա 2-3 տոկոսի չափով, ինչը վտանգ չի սպառնում տնտեսությանը, քանի որ, ընդհանուր առմամբ, գնաճային ճնշումները մեծ չեն»,- չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ասատրյանը:

Նրա խոսքով՝ դրամի արժեզրկումը էական վտանգ չի սպառնում երկրի տնտեսությանը:
«Գնաճային ճնշումները, բնականաբար կավելանան, բայց տարին բարենպաստ է, և տնտեսությունն այս երևույթը ցավոտ չի տանի»,- ավելացրեց Ասատրյանը:
ՀՀ ԱՎԾ տվյալներով՝ Հայաստանում գնաճն այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատելու դեպքում, գրանցվել է 0,5%-ի չափով, ինչը հիմնականում պայմանավորված է ոչ պարենային ապրանքների գների 4% և ծառայությունների ոլորտի սակագների 1,7% աճով:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև