Կոնվերս Բանկն ամառային շահավետ ավանդատեսակ է առաջարկում

07.06.2012 13:52
Կոնվերս Բանկն ամառային շահավետ ավանդատեսակ է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Կոնվերս բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մինչև օգոստոսի 31-ը Կոնվերս բանկը կներգրավի նոր «Ամառ» ավանդատեսակը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ սա ժամկետային ավանդ է, որը հնարավորություն է տալիս կատարել ներդրում Կոնվերս Բանկում նվազագույնը 1 տարի ժամկետով, ՀՀ դրամով և 12% տարեկան տոկոսադրույքով: Ցանկության դեպքում հնարավոր է ավանդի դիմաց վճարվող տոկոսագումարները ստանալ ներդրման պահին և անհոգ մեկնել անցկացնելու ամառային հանգիստը:

Ավանդի գործողության ժամկետի ողջ ընթացքում ավանդատուին տրամադրվում է նաև պահատուփերի ծառայությունից օգտվելու հնարավորություն՝ 50% զեղչով, ինչը լաբ հնարավորություն է կազմակերպելու ավանդատուի թանկարժեք իրերի պահպանությունը հանգստի ողջ ժամանակահատվածի ընթացքում:

«Ամառ» ավանդային ակցիայի շրջանակներում ավանդատուին առանց սպասարկման վարձի կտրամադրվի Visa Classic, Mastercard Standard, Visa Gold կամ Mastercard Gold քարտատեսակներից որևէ մեկը՝ կախված գումարի մեծությունից և ավանդատուի ընտրությունից:

Ցանկության դեպքում կտրամադրվի նաև վարկային սահմանաչափ՝ 16% տարեկան տոկոսադրույքով՝ մինչև ավանդի պայմանագրի ժամկետի ավարտը:
Ավանդը պայմանագրով հաստատված ժամկետից շուտ` ներդրման պահից 3 ամիս հետո պահանջելու դեպքում կկատարվի տոկոսների վերահաշվարկ 6% տոկոսադրույքով, իսկ 6 ամիս հետո պահանջելու դեպքում՝ 8% տոկոսադրույքով:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% :-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post