«Անելիք Բանկը» ArCa «Հոգատար» քարտ է թողարկել

07.06.2012 15:49
«Անելիք Բանկը» ArCa «Հոգատար» քարտ է թողարկել
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/.  «Անելիք Բանկը» «Գեդեոն Ռիխտեր» դեղատների և «Սթար» առևտրային ցանցի հետ համատեղ հինգշաբթի Երևանում ներկայացրեց նոր ArCa «Հոգատար» քարտը:
«Քարտը ներառում է վճարահաշվարկային, բոնուսային և դիսկոնտային ցանցերի բոլոր առավելությունները, մասնավորապես, քարտապանին «Սթար» ցանցում գնումներ կատարելիս տվյալ քարտը հնարավորություն է տալիս կուտակել հավելյալ 10 % միավորներ` ի լրումն իրենց կուտակած միավորների»,- հայտնեց «Անելիք բանկի» մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արմեն Արևյանը:
Նա նշեց, որ այն կենսաթոշակառուները, որոնց կենսաթոշակը կկուտակվի ArCa «Հոգատար» քարտի վրա, կարող են այն ստանալ և օգտվել անվճար, իսկ մյուս քաղաքացիների համար քարտի սպասարկման վճարը կկազմի 2000 դրամ տարեկան, չպակասող մնացորդը՝ նույնպես 2000 դրամ:
Արևյանը նշեց, որ քարտը, որը հնարավոր է ստանալ բանկի բոլոր մասնաճյուղերում, թույլ է տալիս նաև Հայաստանի մոտ 400 առևտրի կետերում օգտվել զեղչերի համակարգից:
«Գեդեոն Ռիխտեր» դեղատների ցանցի մարքեթինգային ցանցի տնօրեն Աննա Աստվածատրյանը նշեց, որ ցանցը պատրաստ է 5% զեղչ տրամադրել այն քաղաքացիներին, ովքեր գնումներ կկատարեն իրենց դեղատներում տվյալ քարտի միջոցով:
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով: ($1-413.26) -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև