ԱՀԸ պարտատոմսերը տեղաբաշխվել են NASDAQ OMX Արմենիայի տեղաբաշխման հարթակում

07.06.2012 19:52
ԱՀԸ պարտատոմսերը տեղաբաշխվել են NASDAQ OMX Արմենիայի տեղաբաշխման հարթակում
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/.  NASDAQ OMX Արմենիայում տեղի է ունեցել «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի տեղաբաշխում՝ 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բորսայի մամուլի ծառայությունից:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ԱՀԸ պարտատոմսերը տեղաբաշխվել են 100%-ով և տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է մոտ 957 մլն. ՀՀ դրամ, պահանաջարկը` մոտ 1,4 մլրդ. ՀՀ դրամ:
Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 8.8408%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 9.3%:
ԱՀԸ-ի պարտատոմսերի առաջին թողարկումը (NMCCB1) Բորսայում իրականացված առաջին տեղաբաշխումն էր: 2011թ. դեկտեմբերի 2-ին թույլատրվեց առևտրին Բորսայի ազատ Cbond հարթակում, իսկ մայիսի 24-ին մարվեց և դուրս եկավ բորսայական շրջանառությունից:
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ :
NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ ներդնում վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 70 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում:
2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի և OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի միակ սեփականատերը: --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post